Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Վերջին ամիսներին Ադրբեջանը սկսել է օկուպացված Ստեփանակերտի ավերումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի ամիսներին օկուպացված Ստեփանակերտում արդբեջանական կողմը ոչնչացնում է քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը)։

Նկատելի է քաղաքի արտաքին կերպարը, կառուցապատաման ամբողջական համալիրները փոփոխելու միտումը, ինչն արվում է քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ ավերումներ իրականացնելով: Քանդվում է Ստեփանակերտից բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունն ամբողջ ունեցվածքով: Նման մեծածավալ քանդումներն արդարացնելու համար, ադրբեջանական քարոզչամեքենան վերջերս նկարահանել է մի ընդարձակ տեսանյութ, որի առանցքային թեման այն է, թե իբր նախկին ‹‹ադրբեջանական Խանքենդին›› խորհրդային տարիներին հայերի կողմից միտումնավոր ավերվել է: Եվ դա արվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից, ում հատուկ են պատվիրել քաղաքի նոր հատակագիծը, որը կազմելիս և իրագործելիս միտումնավոր քանդել են բազմաթիվ մզկիթներ, տներ և այլն (https://www.youtube.com/watch?v=F8wulfyrmoM): Եվ այժմ եկել է քաղաքին կրկին իրական տեսքը վերադարձնելու և պատմությունը վերականգնելու ժամանակը: Այս տեսանյութում ուշագրավ է և այն, որ ադրբեջանական կողմը հերքում է իր իսկ նախագահին, ով առաջին անգամ այցելելով օկուպացված Ստեփանակերտ, հայտարարել էր, որ այն կառուցվել է ադրբեջանցի ճարտարապետների կողմից (մանրամասն տես՝ Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ):

Միաժամանակ խորհրդային և Արցախի անկախության տարիներին կառուցված որոշ շենքեր ներկայացվում են որպես Իլհամ Ալիևի անմիջական հրամանով վերջերս վերակառուցված, որ տեսեք՝ «ազատագրված Ղարաբաղն արագ վերականգնվում է»: Այսպես, 2024 թվականի հուլիսի 5-ին օկուպացված Ստեփանակերտում բացվեց երկու հյուրանոց, որոնցից մեկը նախկին Վալլեքս հյուրանոցն էր, որն այժմ նոր անունով է հանդես գալիս, իսկ մեկ այլ շենքը՝ Արցախբանկի կենտրոնական մասնաշենքն է, որը դարձել է ‹‹Ղարաբաղ›› անունը կրող հյուրանոց: Ադրբեջանական քարոզչամեքենան նաև Իվանյանում Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից կառուցված նոր թաղամասը, որը նախատեսված էր օկուպացված Հադրութի և այլ շրջանների հայության տեղավորման համար, այժմ ներկայացնում է որպես արագ կառուցված և խոջալուի վերաբնակիչներին սպասող մի թաղամաս (https://t.me/MaidenTower/49537, https://www.youtube.com/watch?v=moRFqYMKOfA):

Հուլիսի 5-ին Արցախի նախկին Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության քանդված (մանրամասն տես՝ Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը) շենքերի վայրում Ալիևը կատարեց վարչական նոր շենքի հիմնարկեք (https://t.me/caliber_az_official/33441?single):

Նշենք, որ սկսած 2020 թվականից Արցախի օկուպացված բնակավայրերում որպես «նոր» են ներկայացվում Արցախի անկախության տարիներին կառուցված վարչական, ուսումնակրթական շենքերը: Շուշի քաղաքում այս կերպ «արագ վերականգնվեցին» Վերին մզկիթը և Սաաթլի մզկիթը, որոնք վերանորոգվել էին Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից:

Այսպիսով, կարող ենք վավերացնել, որ վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է առաջին հերթին օկուպացված Ստեփանակերտի ավերումը, քաղաքի պատկերի փոփոխությունը: Նկատելի է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ նախկինում եղած և Արցախի իշխանությունների կողմից կառուցված շենքերը, համալիրները ներկայացնում է որպես իրենց կողմից  նոր կառուցված:

Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոն
Ամենադիտված