ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի սրճարաններից մեկում երեխաների զանգվածային թունավորում է եղել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բուրյաթիայի Հանրապետությունում զանգվածային թունավորում է տեղի ունեցել:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Գուսինոօզյորսկ քաղաքի սրճարաններից մեկում։

«Տուժածների մոտ առկա է սուր աղիքային վարակ։ Ախտանիշները նույնն են՝ որովայնի ցավ, սրտխառնոց և բարձր ջերմություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ սննդի օբյեկտում ընդհանուր առմամբ թունավորվել է 22 մարդ, որոնցից 13-ը երեխաներ են։ 10 քաղաքացի, այդ թվում՝ ութ անչափահաս, հոսպիտալացվել են։ Մնացածն ամբուլատոր բուժում են ստանում։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular