ՌԴ-ի սրճարաններից մեկում երեխաների զանգվածային թունավորում է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուրյաթիայի Հանրապետությունում զանգվածային թունավորում է տեղի ունեցել:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Գուսինոօզյորսկ քաղաքի սրճարաններից մեկում։
«Տուժածների մոտ առկա է սուր աղիքային վարակ։ Ախտանիշները նույնն են՝ որովայնի ցավ, սրտխառնոց և բարձր ջերմություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ սննդի օբյեկտում ընդհանուր առմամբ թունավորվել է 22 մարդ, որոնցից 13-ը երեխաներ են։ 10 քաղաքացի, այդ թվում՝ ութ անչափահաս, հոսպիտալացվել են։ Մնացածն ամբուլատոր բուժում են ստանում։
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում։