ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապագայի Երևանի մեր տեսլականը մենք կառուցել ենք մասնակցային կառավարման սկզբունքի վրա». Տարոն Մարգարյանը՝ ավանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Ավան վարչական շրջանի բնակիչների հետ: Մինչ նախընտրական ծրագիրը ներկայացնելը, Տարոն Մարգարյանը նախ խոսել է անցած տարիների ընթացքում թիմի կատարած աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ կյանքի են կոչվել բազում ծրագրեր, որոնց արդյունքում Երևանը, համեմատության մեջ, հետզհետե դարձել է ավելի լավը, ավելի բարեկարգ ու հարմարավետ:

Երևանի գործող քաղաքապետը նաև ընդգծել է, որ դեռևս լուծումներ պահանջող բոլոր այն խնդիրներն էլ, որոնք երևանցիների համար առաջնահերթ են ու կարևոր, ներառվել են Հանուն Երևանի նախընտրական ծրագրում, որն, ըստ էության, հանդիսանում է «Ավելի լավ Երևան» ծրագրի շարունակությունն ու լինելու է Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա այս թիմի ծրագիրը: 

«Համոզվա՛ծ եմոր նույն հավատով և փոխադարձ վստահությամբմենք կշարունակե՛նք զարգացնել մեր մեծ տունըորպեսզիապագայի Երևանը սերունդների համար լինի ավելի՛ հարմարավետ և ավելի՛ մատչելի: Այդ նպատակով Ապագայի Երևանի մերտեսլականը մենք կառուցել ենք մասնակցային կառավարման սկզբունքի վրա, որի հիմքը դրել ենք անցած 4 տարիների ընթացքում ևմեր աշխատանքով կարողացել ենք ամրապնդել այն։ 

Արդեն իսկ գրանցված հաջողությունների շարքում են էլեկտրոնային կառավարման պարզեցված մեխանիզմներըսոցիալական բոլորցանցերում հասանելիությունըինչպես նաև հանրային խորհրդատվությունների միջոցով կարևոր որոշումներին քաղաքացիներիմասնակցությունը։

Եվ առաջիկա 5 տարիներին մենք կշարունակենք իրականացնել բոլոր այն ծրագրերըորոնք նպատակաուղղված են Երևանը «խելացի» քաղաք դարձնելունորի արդյունքում ապագայի Երևանը կծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը,արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը»։

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը վստահ է. «Խելացի Երևան» ծրագրի մշակումն ու ներդնումը հնարավորություն կտա մայրաքաղաքի ենթակառուցվածքներում կիրառել տեխնոլոգիական համակարգեր, որոնք հաստատապես կնպաստեն կառավարման օպտիմալացմանն ու էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավմանը:

«Կշարունակվի մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումըորի շրջանակումէներգախնայողլուսատուների ավելացմամբկբարձրացվի նաև կառավարման արդյունավետությունը, ինչը հնարավորություն կտա շարունակաբարընդլայնել լուսավորված փողոցների ու բակերի քանակը և կապահովի լուսավորության տևողության ավելացմանը:

Ապագայի Երևանի մեր տեսլականում գետնի տակ են տեղափոխելու տասնամյակներ շարունակ սյուներից կախված ու իսկականսարդոստայն հիշեցնող և քաղաքի տեսքը փչացնող մալուխներըԿարևորել ենք էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացումն ուավելացումըորի շրջանակումմասնավորի հետ համագործակցելովմայրաքաղաքում նախատեսում ենք կառուցել նաևճոպանուղային նոր ցանց»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հանուն Ապագայի Երևանի ծրագիրն ուղղված է քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանն ու տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը: Տարոն Մարգարյանի խոսքով, այս կերպ քաղաքացին կդառնա քաղաքային իշխանությունների գործընկերն ու իր մասնակցությունը կունենա մայրաքաղաքի կառավարման հարցում:

«Ապագայի Երևանի մեր տեսլականում քաղաքացին ավելի լայն հնարավորություններ կստանա քաղաքային տնտեսությանկառավարման հարցում իր մասնակցությունն ունենալու համարԿներդրվի «Ակտիվ քաղաքացի» համակարգըորի միջոցով մերհամաքաղաքացիները՝ առցանց եղանակովհնարավորություն կունենան մասնակցել մայրաքաղաքի համար առանցքայինորոշումների կայացմանըԵրևանի առաջնահերթությունների սահմանմանըկստանան կատարված աշխատանքների և դրանցընթացքի մասին հաշվետվությունները, ինչպես նաև հնարավորություն կունենան հանդես գալ առաջարկություններով և մասնակցելդրանց իրականացմանը»։

 Դիմելով ավանցիներին Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ իր գլխավորած թիմը պատրաստ է հանուն ապագայի Երևանի շարունակել ծառայել երևանցիներին: Նա նաև համոզմունք է հայտնել, որ մայիսի 14-ին երևանցին իր քվեն կտա Հանուն զարգացող Երևանի և Հանուն երևանցու բարօրության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular