Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապագայի Երևանի մեր տեսլականը մենք կառուցել ենք մասնակցային կառավարման սկզբունքի վրա». Տարոն Մարգարյանը՝ ավանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Ավան վարչական շրջանի բնակիչների հետ: Մինչ նախընտրական ծրագիրը ներկայացնելը, Տարոն Մարգարյանը նախ խոսել է անցած տարիների ընթացքում թիմի կատարած աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ կյանքի են կոչվել բազում ծրագրեր, որոնց արդյունքում Երևանը, համեմատության մեջ, հետզհետե դարձել է ավելի լավը, ավելի բարեկարգ ու հարմարավետ:

Երևանի գործող քաղաքապետը նաև ընդգծել է, որ դեռևս լուծումներ պահանջող բոլոր այն խնդիրներն էլ, որոնք երևանցիների համար առաջնահերթ են ու կարևոր, ներառվել են Հանուն Երևանի նախընտրական ծրագրում, որն, ըստ էության, հանդիսանում է «Ավելի լավ Երևան» ծրագրի շարունակությունն ու լինելու է Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա այս թիմի ծրագիրը: 

«Համոզվա՛ծ եմ, որ նույն հավատով և փոխադարձ վստահությամբ, մենք կշարունակե՛նք զարգացնել մեր մեծ տունը, որպեսզիապագայի Երևանը սերունդների համար լինի ավելի՛ հարմարավետ և ավելի՛ մատչելի: Այդ նպատակով Ապագայի Երևանի մերտեսլականը մենք կառուցել ենք մասնակցային կառավարման սկզբունքի վրա, որի հիմքը դրել ենք անցած 4 տարիների ընթացքում ևմեր աշխատանքով կարողացել ենք ամրապնդել այն։ 

Արդեն իսկ գրանցված հաջողությունների շարքում են էլեկտրոնային կառավարման պարզեցված մեխանիզմները, սոցիալական բոլորցանցերում հասանելիությունը, ինչպես նաև հանրային խորհրդատվությունների միջոցով կարևոր որոշումներին քաղաքացիներիմասնակցությունը։

Եվ առաջիկա 5 տարիներին մենք կշարունակենք իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք նպատակաուղղված են Երևանը «խելացի» քաղաք դարձնելուն, որի արդյունքում ապագայի Երևանը կծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը,արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը»։

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը վստահ է. «Խելացի Երևան» ծրագրի մշակումն ու ներդնումը հնարավորություն կտա մայրաքաղաքի ենթակառուցվածքներում կիրառել տեխնոլոգիական համակարգեր, որոնք հաստատապես կնպաստեն կառավարման օպտիմալացմանն ու էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավմանը:

«Կշարունակվի մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, որի շրջանակում, էներգախնայողլուսատուների ավելացմամբ, կբարձրացվի նաև կառավարման արդյունավետությունը, ինչը հնարավորություն կտա շարունակաբարընդլայնել լուսավորված փողոցների ու բակերի քանակը և կապահովի լուսավորության տևողության ավելացմանը:

Ապագայի Երևանի մեր տեսլականում գետնի տակ են տեղափոխելու տասնամյակներ շարունակ սյուներից կախված ու իսկականսարդոստայն հիշեցնող և քաղաքի տեսքը փչացնող մալուխները: Կարևորել ենք էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացումն ուավելացումը, որի շրջանակում, մասնավորի հետ համագործակցելով, մայրաքաղաքում նախատեսում ենք կառուցել նաևճոպանուղային նոր ցանց»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հանուն Ապագայի Երևանի ծրագիրն ուղղված է քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանն ու տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը: Տարոն Մարգարյանի խոսքով, այս կերպ քաղաքացին կդառնա քաղաքային իշխանությունների գործընկերն ու իր մասնակցությունը կունենա մայրաքաղաքի կառավարման հարցում:

«Ապագայի Երևանի մեր տեսլականում քաղաքացին ավելի լայն հնարավորություններ կստանա քաղաքային տնտեսությանկառավարման հարցում իր մասնակցությունն ունենալու համար: Կներդրվի «Ակտիվ քաղաքացի» համակարգը, որի միջոցով մերհամաքաղաքացիները՝ առցանց եղանակով, հնարավորություն կունենան մասնակցել մայրաքաղաքի համար առանցքայինորոշումների կայացմանը, Երևանի առաջնահերթությունների սահմանմանը, կստանան կատարված աշխատանքների և դրանցընթացքի մասին հաշվետվությունները, ինչպես նաև հնարավորություն կունենան հանդես գալ առաջարկություններով և մասնակցելդրանց իրականացմանը»։

 Դիմելով ավանցիներին Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ իր գլխավորած թիմը պատրաստ է հանուն ապագայի Երևանի շարունակել ծառայել երևանցիներին: Նա նաև համոզմունք է հայտնել, որ մայիսի 14-ին երևանցին իր քվեն կտա Հանուն զարգացող Երևանի և Հանուն երևանցու բարօրության:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված