ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի հավատում Փաշինյանի խաղաղասիրական գաղափարներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական սահմանին կրկին անհանգիստ է, Բաքուն մեղադրում է Երևանին հրադադարի խախտման մեջ, իսկ հայկական կողմը հերքում է իր մեղքը։ Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տարեսկզբից ի վեր երրորդ խաղաղապահ նախաձեռնությամբ, որն Ադրբեջանում անլուրջ են համարել, գրում է Ng.ru-ն։

«Երբ Փաշինյանը ասում է «սրացում», նա հավանաբար նկատի ունի, որ միտումնավոր լուրեր տարածելով հրադադարի խախտման մասին` ադրբեջանական բանակը ինչ-որ պլան է իրականացնում, - Ng.ru-ի հետ զրույցում ասել է «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն, – բայց Ադրբեջանը շահագրգռված չէ խախտումներով, նրան պետք է հանգստություն սահմանին։ Բաքուն հասել է իր հիմնական նպատակին, ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ Փաշինյանն ինքը մի քանի անգամ խոսել է Հայաստանի զինված ուժերում «հինգերորդ շարասյան» գոյության մասին։ Որպես վառ օրինակ Շահինօղլուն բերել է փետրվարյան միջադեպը «Երկրապահ» կամավորական միության անդամի հետ, ով կրակ էր բացել ադրբեջանցի զինվորականների վրա և հետագայում ոչնչացվել:

«Պաշտոնական Բաքուն չի ընդունի միջադեպերի հետաքննության «համատեղ մեխանիզմ» ստեղծելու Փաշինյանի առաջարկը,- կարծում է փորձագետը,– նախ համատեղ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև կնքել խաղաղություն կամ շրջանակային համաձայնագիր։ Երկրորդ հերթին, ինչպես խոստովանել է ինքը՝ Փաշինյանը, հայկական բանակում կան դիվերսիոն ուժեր։ Փոխհրաձգության փաստերը հաստատող «համատեղ հանձնաժողով» ստեղծելու փոխարեն Հայաստանի վարչապետը պետք է բանակը մաքրի խաղաղություն չցանկացող և վրեժխնդրության տենչացող տարբեր խմբերից»։

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով էլ Ադրբեջանը Հայաստանին զիջումների գնալու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ այժմ ամեն ինչ ընթանում է իր սցենարով։ «Փաշինյանը որդեգրել է «ամեն ինչ խաղաղության դիմաց» մարտավարությունը, բայց դա արդյունքի չի բերում,- կարծում է Քոչարյանը,- Ալիևը չի շտապում, քանի որ գիտի, որ եթե հիմա խաղաղության պայմանագիր ստորագրի, ապա ապագայում Հայաստանից նոր զիջումներ կորզելը, այդ թվում տարածքային, չի հաջողվի։ Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունների բախտը բերել է, որ ունի Հայաստանի նման ղեկավարը, և նրանք ցանկանում են առավելագույն օգուտ քաղել նրա իշխանությունից։ Միևնույն ժամանակ, ինչպես երևում է Ալիևի հետ Բլինկենի հեռախոսազրույցի օրինակից, նույնիսկ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը չի բերում այն ​​արդյունքին, որն անհրաժեշտ է Երևանին։ Բաքուն երկու դաշնակից ունի՝ նավթն ու գազը, որոնց շնորհիվ էլ միշտ առավելություն ունի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular