ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի քաղաքականությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ. «Դուրս գալ չի կարելի մնալ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հիշեցնում են «Չսովորած դասերի երկրում» խորհրդային հայտնի մուլտֆիլմից մի դրվագ, որտեղ գլխավոր հերոսի՝ անփույթ դպրոցականի ճակատագիրը, կախված էր նրանից, թե որտե՞ղ նա ստորակետ կդնի «կախել չի կարելի ներել» արտահայտության մեջ։ Ճիշտ է, ՀԱՊԿ-ի հետ կապված Փաշինյանի դիրքորոշման դեպքում «դուրս գալ չի կարելի մնալ» արտահայտությունն է, և նա միտումնավոր ստորակետը չի դնում պահպանելով այդ արտահայտության անորոշությունը, գրում է rossaprimavera.ru-ն:

Փաշինյանը շարունակում է անորոշ արտահայտություններ հնչեցնել, և նրա հայտարարությունների արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը: Նախ, Հայաստանը չի վերադառնա ՀԱՊԿ, այսինքն նա այլևս կազմակերպությունում չէ։ Երկրորդ հերթին Հայաստանը դեռ չի գնացել այդ քայլին, այսինքն դեռ ՀԱՊԿ-ում է։ Երրորդն այն է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, բայց չի ասի թե երբ։

Ոչ միայն լրատվամիջոցները, իշխանական պատգամավորները, մարդիկ այլ նաև ՌԴ ԱԳՆ-ն ոչինչ չի հասկանում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը նույնպես հույս ունի, որ Փաշինյանը կհստակեցնի իր դիրքորոշումը:

Այս ամենի առումով ցուցիչ է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների և գործողությունների պատմությունը։ Դեռևս Փաշինյանի իշխանության գալուց առաջ խորհրդարանական «Ելք» խմբակցության կազմում էր նա 2017 թվականին հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին: Առանձին քննարկման է արժանի Նիկոլ Փաշինյանի օրոք ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունների վատթարացման պատմությունը: 

Բայց վերադառնալով այսօրվան, հարկ է նշել, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Փաշինյանի քննադատությունը տեղի է ունենում հարաբերությունների «այլընտրանքային» ուղղությամբ զարգացմանը զուգահեռ։ Այսպիսով, վերջին հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը դաշինք չի վերադառնա», հնչել է Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության մակարդակով հարաբերությունների կառուցման փաստաթուղթ ստորագրելու հաջորդ օրը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի այդ հայտարարությունն  ուղղված է Արևմուտքին:

Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում շարժվել դեպի արևմտամետ ուղղություն, մասնավորապես՝ դեպի ԱՄՆ և Ֆրանսիա։ Իսկ այն, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ պաշտոնական շարժումներ չեն արվել, հուշում է, որ Փաշինյանը հասկացել է, որ եթե Հայաստանը գնում է դեպի ԱՄՆ (իսկ որտեղ ԱՄՆ է, այնտեղ էլ ՆԱՏՕ-ն է), ապա նրա տարածաշրջանային անվտանգության երաշխավորը դառնում է Թուրքիան, և դա դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այն գիտակցումը, որ ՆԱՏՕ-ն չի կռվի Թուրքիայի դեմ Հայաստանի համար, իսկ Եվրամիության հետ բարեկամությունը չի երաշխավորի երկրի անվտանգությունը, պետք է Փաշինյանին հուշի, թե ինչպե՞ս պետք է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի և ՀԱՊԿ դաշնակիցների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular