ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրադատարանն ասում է՝ գերիներին վերադարձնելու հարցով ձեր պետությունը պիտի զբաղվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր ցավը ոչ մեկ չի հասկանա, երբ գիտես որդիդ ողջ է, բայց Ադրբեջանում։ Ոչ մեկ չի մտածում գերիներին վերադարձնելու մասին։ Մեկ-մեկ ուզում եմ գժվել»,- MediaHub-ին պատմում է արդեն 9 ամիս ադրբեջանական բանտում գտնվող Վասիլի Բեգլարյանի մայրը։ 

Հադրութից տեղահանված Բեգլարյանների ընտանիքը գերության մեջ գտնվող մյուս անձանց հարազատների հետ դիմել են բոլոր հավանական և անհավանական կառույցներին ու կազմակերպություններին, որը, ցավոք, առ այսօր արդյունք չի տվել։ 

«Ինն ամիս է մենք չենք ապրում։ Դուռ չի մնացել, որ չծեծենք, բոլորն ասում են՝ «բանակցում ենք»։ Կարմիր խաչն ընտանիքների ու գերիների միջև կապն է ապահովում, մեզ է փոխանցում նամակներ, կարճ տեսագրություններ, առողջական վիճակի մասին տվյալներ: Եվրադատարանն ասում է՝ «մենք իրավասու չենք, ձեր պետությունը պիտի զբաղվի»։ Արդեն մենք էլ ենք մոլորվել, չգիտենք՝ ինչ անենք, էլ ո՞ւմ դիմենք»,- ասաց նա։ 

Գերիների հարազատները փորձել են հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Տիկին Նունեի խոսքով՝ չի ընդունել։ 

«Միայն խոսնակին բանավոր փոխանցել ենք մեր ցանկությունը, որ ուզում ենք հանդիպել։ Նա էլ ասել է, որ «պետությունը այդ հարցով զբաղվում է»»։

Երեկ Բաքվում պահվող հայ գերիների տուն զանգելու օրն էր։ Վասիլին ևս զանգել է։ Դա, թերևս, միակ բանն է, որ ծնողները վերադարձի հույսը չեն կորցնում։

«Ասում ա՝ «մամա, իմ լավ լինելը քեզանից ա կախված։ Որ գամ, ամեն ինչ իր տեղը կընկնի, լավ կլինի», բայց ե՞րբ։ Ամեն անգամ հարցնում ա, թե՝ «մեր մասին խոսո՞ւմ են, հիշո՞ւմ են, մտածող կա՞»… արդեն չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Շատ ա մտածում իմ առողջականի, սոցիալական վիճակի մասին։ Հավատացնում եմ, որ ամեն ինչ լավ ա մեր մոտ։ Մենք էստեղ ենք տանջվում, իրենք՝ էնտեղ»,- հավելեց Վասիլիի մայրը՝ Նունե Դադայանը։ 

Ադրբեջանը դատական վարույթ է սկսել Բաքվում պահվող գերիներից 15-ի նկատմամբ։ Ծնողներն անհամբերությամբ սպասում են, թե ի՞նչ որոշում կկայացնի դատարանը, կվերադառնա՞ն արդյոք ամենահարազատները. «Հավատներս չենք կորցնում»

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular