ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորի բնակիչների շրջանում  արձանագրվել է թունավորման 19 դեպք․ պատմության այս օրը (25 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծովագնացության համաշխարհային օր, Վիտիլիգո հիվանդությամբ հիվանդների համաշխարհային օր, Հյուսիսային Կորեա՝ Ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի օր, Հարավային Կորեա՝ Կորեական պատերազմի սկզբի օր, Մոզամբիկ՝ Անկախության օր, Սլովենիա՝ Պետականության օր, Ֆիլիպիններ՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Վիճակագիրների օր: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը սկսել է Ախալցխեի բերդի գրոհը:

1882– ծնվել է հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը հանդիսացող Լևոն Օրբելին:

1941- թուրքական կառավարությունը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում իր չեզոքության մասին։

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը:

1987-ԽՄԿԿ Գերագույն խորհրդի նիստում հայտարարվել է տնտեսական բարեփոխումների սկիզբը՝ վերակառուցումը:

1999-ծնվել է գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը:

2004– վախճանվել է հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:

2007-Վանաձորի բնակիչների շրջանում  արձանագրվել է թունավորման 19 դեպք կապված մարզի անտառներում սկսված ծառերի բուժման միջոցառումների հետ, որոնց ընթացքում օգտագործվում են քիմիական նյութեր:

2008-Երևանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել և հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:

2012- շրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները:

2013-Գյումրին ստացել է 10 նոր ավտոբուս հանրային տրանսպորտի աշխատանքը բարելավելու նպատակով։

2016-Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

2017-Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից մեկ տարի անց «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

2018- Կաթ արտադրող խոշոր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները, որպես բողոքի նշան կարճ ժամանակով փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով կաթի մթերման գների բարձրացում։

2019-Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարելով դատախազության, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները որոշել է կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

-ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը Հայաստանի պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը «պատահաբար» դեմ է քվեարկել, հետո փորձել է ուղղել սխալը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

635-վախճանվել է Տան դինաստիայի հիմնադիր հանդիսացող չինական կայսր Լի Յունը:

1498-Չինաստանում հայտնագործել են ատամի խոզանակը:

1580-հրատարակվել է լյութերականության հիմքերը շարադրող «Համաձայնությունների գիրքը»:

1673-վախճանվել է գասկոնցի արիստոկրատ, թագավորական հրացանակիր Շարլ Օժյե դե Բաց դե Կաստելմորոն՝ գրաֆ Դ՝Արտանյանը:

1788 – Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը:

1907-Թիֆլիսում Իոսիֆ Ջուղաշվիլու կողմից թալանվել է ինկասատորական կառքը:

1919-գեներալ Դենիկինի կամավորական բանակը գրավել է Խարկով քաղաքը:

1946-ԽՍՀՄ-ը դարձել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ:

1950– Հյուսիսային Կորեան հարձակվել է Հարավային Կորեայի վրա, սկսվել է Կորեական պատերազմը:

1967– տեղի է ունեցել առաջին ուղիղ հեռուստաեթերն ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվել է Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը:

1978-ընդունվել է Ծիածանային դրոշը, որը ԼԳԲՏ շարժման դրոշն է: 

1991– Սլովենիան և Խորվաթիան հայտարարել են իրենց անկախությունը Հարավսլավիայից:

1996-Սաուդյան արաբիայի Էլ-Խուբար քաղաքում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել են 20 մարդ, որից 19-ն ամերիկյան զինծառայողներ:

1998-պաշտոնապես սկսել է օգտագործվել «Windows 98» օպերացիոն համակարգը:

1999-վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստ, կինոռեժիսյոր Եվգենի Մորգունովը:

2001-չեչեն գրոհայինները գրոհել են Խանկալա բնակավայրի վրա:

2009– վախճանվել է ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը  համարվում է փոփ երաժշտության արքա:

2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ՌԴ զինված ուժերը և ԼԺՀ–ի ժողովրդական միլիցիան գրավել են Սևերոդոնեցկ քաղաքը: 

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular