Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորի բնակիչների շրջանում  արձանագրվել է թունավորման 19 դեպք․ պատմության այս օրը (25 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծովագնացության համաշխարհային օր, Վիտիլիգո հիվանդությամբ հիվանդների համաշխարհային օր, Հյուսիսային Կորեա՝ Ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի օր, Հարավային Կորեա՝ Կորեական պատերազմի սկզբի օր, Մոզամբիկ՝ Անկախության օր, Սլովենիա՝ Պետականության օր, Ֆիլիպիններ՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Վիճակագիրների օր: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը սկսել է Ախալցխեի բերդի գրոհը:

1882– ծնվել է հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը հանդիսացող Լևոն Օրբելին:

1941- թուրքական կառավարությունը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում իր չեզոքության մասին։

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը:

1987-ԽՄԿԿ Գերագույն խորհրդի նիստում հայտարարվել է տնտեսական բարեփոխումների սկիզբը՝ վերակառուցումը:

1999-ծնվել է գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը:

2004– վախճանվել է հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:

2007-Վանաձորի բնակիչների շրջանում  արձանագրվել է թունավորման 19 դեպք կապված մարզի անտառներում սկսված ծառերի բուժման միջոցառումների հետ, որոնց ընթացքում օգտագործվում են քիմիական նյութեր:

2008-Երևանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել և հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:

2012- շրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները:

2013-Գյումրին ստացել է 10 նոր ավտոբուս հանրային տրանսպորտի աշխատանքը բարելավելու նպատակով։

2016-Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

2017-Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից մեկ տարի անց «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

2018- Կաթ արտադրող խոշոր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները, որպես բողոքի նշան կարճ ժամանակով փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով կաթի մթերման գների բարձրացում։

2019-Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարելով դատախազության, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները որոշել է կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

-ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը Հայաստանի պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը «պատահաբար» դեմ է քվեարկել, հետո փորձել է ուղղել սխալը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

635-վախճանվել է Տան դինաստիայի հիմնադիր հանդիսացող չինական կայսր Լի Յունը:

1498-Չինաստանում հայտնագործել են ատամի խոզանակը:

1580-հրատարակվել է լյութերականության հիմքերը շարադրող «Համաձայնությունների գիրքը»:

1673-վախճանվել է գասկոնցի արիստոկրատ, թագավորական հրացանակիր Շարլ Օժյե դե Բաց դե Կաստելմորոն՝ գրաֆ Դ՝Արտանյանը:

1788 – Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը:

1907-Թիֆլիսում Իոսիֆ Ջուղաշվիլու կողմից թալանվել է ինկասատորական կառքը:

1919-գեներալ Դենիկինի կամավորական բանակը գրավել է Խարկով քաղաքը:

1946-ԽՍՀՄ-ը դարձել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ:

1950– Հյուսիսային Կորեան հարձակվել է Հարավային Կորեայի վրա, սկսվել է Կորեական պատերազմը:

1967– տեղի է ունեցել առաջին ուղիղ հեռուստաեթերն ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվել է Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը:

1978-ընդունվել է Ծիածանային դրոշը, որը ԼԳԲՏ շարժման դրոշն է: 

1991– Սլովենիան և Խորվաթիան հայտարարել են իրենց անկախությունը Հարավսլավիայից:

1996-Սաուդյան արաբիայի Էլ-Խուբար քաղաքում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել են 20 մարդ, որից 19-ն ամերիկյան զինծառայողներ:

1998-պաշտոնապես սկսել է օգտագործվել «Windows 98» օպերացիոն համակարգը:

1999-վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստ, կինոռեժիսյոր Եվգենի Մորգունովը:

2001-չեչեն գրոհայինները գրոհել են Խանկալա բնակավայրի վրա:

2009– վախճանվել է ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը  համարվում է փոփ երաժշտության արքա:

2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ՌԴ զինված ուժերը և ԼԺՀ–ի ժողովրդական միլիցիան գրավել են Սևերոդոնեցկ քաղաքը: 

Կ. Խաչիկյան

Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Իրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. Թրամփ«Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը Հարավային Կորեայի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 15%-ից դարձնում եմ 25%. ԹրամփՍիրիայի և ՌԴ նախագահները չորեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում Նա հայտարարեց, որ չի մնալու․ դա մեզ համար տհաճ էր և անսպասելի․ Լապորտան՝ Ֆերնանդեսի մասինՄեր նաhատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա․ Նիկոլ ՓաշինյանՖինլանդիայի վարչապետը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի Ոսկու եւ արծաթի գները ռեկորդային աճ են գրանցելՈրոշ ժամանակ գազ չի լինելու Ճանապարհներին մառախուղ է Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների թիվն աճում է․ Իրաքի հետախուզության ղեկավար «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել Եկեղեցու միասնության պաշտպանության ակցիա Ի՞նչ կարևոր բաներ են պակասում ՀայաստանումԽոշոր վթար՝ ԱրագածոտնումԱլիևը ցանկանում է վնասել Ռուսաստանին և Վրաստանին ամերիկյան հովանոցի ներքոԻշխանության «սրտի օլիգարխը» ՝ թիվ մեկ հարկատու է դարձել Իրանը նոր պատերազմի շեմին. ՀՀ իշխանությունները ձկան պես լուռ են Հայկ Սարգսյանի դեմ կարող են քրգործ հարուցել Եվրոպական կեղծիք՝ վասն Փաշինյանի վերընտրության Ամերիկյան իմպերիալիզմի օրինաչափությունները.արդյո՞ք Հայաստանը կհետևի Ուկրաինայի ճակատագրին . «Փաստ»Դիպուկահարները Եռաբլուրում հսկում են Փաշինյանի անվտանգությունըՔաղաքագետ. TRIPP–ի համաձայնագիրը ազդանշան է ուղարկում Թեհրանին և վտանգի է ենթարկում ՀայաստանըԵրեք չափում. Փաշինյանն ընկալվում է որպես թուրքական տանդեմի կարծիքների և շահերի փոխանցող. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատունը տարօրինակ անալոգիա է գտել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար 24 ժամյա ջրանջատումներ կլինեն«Ինձ չսպասեք, ես այստեղից դուրս չեմ գալու». ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը․ պատմության այս օրը (27 հունվար)Նույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ»Երբ ժողովրդավարությունը դառնում է պատրվակ Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունվարի 27-ին«Մենք Էջմիածնի հետ ենք». Սոչիում և Ադլերում հայերը հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանության համար Նախորդ շաբաթ գրանցվել է 182 արտակարգ դեպք․ տnւժել է 96, զnհվել՝ 6 մարդ«Վերընտրվելու մասին հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը, որքան իրենց քաղաքական թիմին ու պետական կառավարման համակարգին և ուժայիններին». «Փաստ»Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է գրանցվելՊետությունը կոնյակ արտադրողներին արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ համար են «պատարագ» անունով ներկայացումները. «Փաստ»Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ»Տիրադավերը սկսել են Փաշինյանին աջակցելու հարցում տատանվել. «Հրապարակ» Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ»Իրավապահները կարող են կրկին բացել աղմկահարույց գործերը. «Ժողովուրդ» Ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում «Արարատ 73»-ի անունը. «Փաստ»Թիմն այլևս չի վստահում Փաշինյանին. «Հրապարակ»
Ամենադիտված