ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Քարինտակ քարանձավում մասնագետները 20 հազար տարի և ավելի պատմություն ունեցող շերտեր են ուսումնասիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Քարինտակ քարանձավում մասնագետները 20 հազար տարի և ավելի պատմություն ունեցող շերտեր են ուսումնասիրում: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Քարինտակ քարանձավի արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ այնտեղից վերցված 3 նմուշ արդեն ստույգ թվագրություն է ստացել, ունի 45 հազար տարվա պատմություն:

«Արցախում մենք իրականացնում ենք հնէաբանական աշխատանքներ: Ոչ միայն կատարում ենք պեղումներ` վերականգնելով շերտերը, այլև անդրադառնում ենք մարդաբանական խնդիրներին: Այնտեղ գտել ենք 7 հազար տարվա վաղեմություն ունեցող ատամ, կարողացել ենք ճշգրիտ տարիքը որոշել, ինչպես նաև գենետիկական նյութ առանձնացնել»,-ասաց Լևոն Եպիսկոպոսյանը:

Նա նշեց, որ քարանձավը բավական գրավիչ է, այն կարող է հետաքրքրիր լինել զբոսաշրջության համար, սակայն առայժմ վտանգավոր է: Բացի այդ, կան էնդեմիկ 4 տեսակի չղջիկներ, որոնց թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել են: Թեպետ տարածքը փակ է, սակայն ցանկացողները հնար գտնում են ներս թափանցելու և ոչնչացնելու չղջիկներին:

Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ զգալի աշխատանք է կատարվել Ազոխի քարանձավում: Այնտեղ նույնպես ուսումնասիրվում են 20 հազար և ավելի տարվա պատմություն ունեցող շերտերը: Ազոխի քարանձավում ուսումնասիրությունները դադարեցվել էին 1988 թվականին, այժմ դրանք վերսկսվել են: Նա նկատեց, որ նախորդ պեղումները բարբարոսաբար են իրականացվել, նույնիսկ օգտագործել են վակուումային մուրճ: Այժմ աշխատում են պրոֆեսիոնալ չափանիշներին համապատասխան, դրա համար դանդաղ են առաջ շարժվում:

«Աշխատանքներն ընդլայնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չկան: Չունենք հնարավորություն դիմելու միջազգային հիմնադրամներին, պահանջում են պեղումների թույլտվություն, մենք դա ստանում ենք Արցախի իշխանություններից: Նախկինում էլ, այսօր էլ միջազգային հիմնադրամները պատրաստ են տալ շռայլ գումարներ, եթե մենք պեղումների համար թույլտվություն ստանանք Ադրբեջանից»,-ասաց Լևոն Եպիսկոպոսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը բոլոր մակարդակներում խոչընդոտում է: Որպես օրինակ, ներկայացրեց «Ազոխի քարանձավը և Կովկասյան միջանցքը»  գիրքը, որի հրատա րակությունը  մեկ տարի հետաձգվեց հենց Ադրբեջանի միջամտությամբ: Լևոն Եպիսկոպոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ամբողջ պետական ապարատն էր աշխատում այդ գրքի տպագրության դեմ: Ամեն դեպքում գիրքը հաջողվեց տպագրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular