Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Քարինտակ քարանձավում մասնագետները 20 հազար տարի և ավելի պատմություն ունեցող շերտեր են ուսումնասիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Քարինտակ քարանձավում մասնագետները 20 հազար տարի և ավելի պատմություն ունեցող շերտեր են ուսումնասիրում: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Քարինտակ քարանձավի արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ այնտեղից վերցված 3 նմուշ արդեն ստույգ թվագրություն է ստացել, ունի 45 հազար տարվա պատմություն:

«Արցախում մենք իրականացնում ենք հնէաբանական աշխատանքներ: Ոչ միայն կատարում ենք պեղումներ` վերականգնելով շերտերը, այլև անդրադառնում ենք մարդաբանական խնդիրներին: Այնտեղ գտել ենք 7 հազար տարվա վաղեմություն ունեցող ատամ, կարողացել ենք ճշգրիտ տարիքը որոշել, ինչպես նաև գենետիկական նյութ առանձնացնել»,-ասաց Լևոն Եպիսկոպոսյանը:

Նա նշեց, որ քարանձավը բավական գրավիչ է, այն կարող է հետաքրքրիր լինել զբոսաշրջության համար, սակայն առայժմ վտանգավոր է: Բացի այդ, կան էնդեմիկ 4 տեսակի չղջիկներ, որոնց թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել են: Թեպետ տարածքը փակ է, սակայն ցանկացողները հնար գտնում են ներս թափանցելու և ոչնչացնելու չղջիկներին:

Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ զգալի աշխատանք է կատարվել Ազոխի քարանձավում: Այնտեղ նույնպես ուսումնասիրվում են 20 հազար և ավելի տարվա պատմություն ունեցող շերտերը: Ազոխի քարանձավում ուսումնասիրությունները դադարեցվել էին 1988 թվականին, այժմ դրանք վերսկսվել են: Նա նկատեց, որ նախորդ պեղումները բարբարոսաբար են իրականացվել, նույնիսկ օգտագործել են վակուումային մուրճ: Այժմ աշխատում են պրոֆեսիոնալ չափանիշներին համապատասխան, դրա համար դանդաղ են առաջ շարժվում:

«Աշխատանքներն ընդլայնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չկան: Չունենք հնարավորություն դիմելու միջազգային հիմնադրամներին, պահանջում են պեղումների թույլտվություն, մենք դա ստանում ենք Արցախի իշխանություններից: Նախկինում էլ, այսօր էլ միջազգային հիմնադրամները պատրաստ են տալ շռայլ գումարներ, եթե մենք պեղումների համար թույլտվություն ստանանք Ադրբեջանից»,-ասաց Լևոն Եպիսկոպոսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը բոլոր մակարդակներում խոչընդոտում է: Որպես օրինակ, ներկայացրեց «Ազոխի քարանձավը և Կովկասյան միջանցքը»  գիրքը, որի հրատա րակությունը  մեկ տարի հետաձգվեց հենց Ադրբեջանի միջամտությամբ: Լևոն Եպիսկոպոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ամբողջ պետական ապարատն էր աշխատում այդ գրքի տպագրության դեմ: Ամեն դեպքում գիրքը հաջողվեց տպագրել:

Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքMicrosoft-ը հայտարարել է ռուսական «Storm-2945»-ի կողմից լայնածավալ կիբերհարձակման մասինԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԻնչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի 5 հիմնական թեկնածուները Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված