ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը երես է թեքել Ռուսաստանից ու Բելոռուսից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Փաշինյանի շրջադարձն է տեղի ունեցել, քանի որ նա իրականացրել է համախմբում, իսկ նրա ընդդիմախոսները մարգինալացվել են, հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը, գրում է Iarex.ru-ն։ 

Նա պարզաբանել է Փաշինյանի շրջադարձի էությունը այսպես. «Առաջինը` Ղարաբաղի նկատմամբ պահանջներից հրաժարվելն է։ Երկրորդը` Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելն է։ Երրորդը` դեպի Արեւմուտք զանգվածային արտագաղթի հույսն է։ Չորրորդը` հայոց պետականությունից վերջնական հրաժարումն է և վերադարձը հայության սփյուռքային գոյությանը, բայց հիմա արդեն մշակույթի և լեզվի գրեթե լիակատար կորստով»։

Նրա կարծիքով Հայաստանը բռնել է երրորդ կարգի մարգինալների ճանապարհը: Այդ մասին է վկայում այն ​​փաստը, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Բելառուսում ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ցուցակում ընդգրկված Սվետլանա Տիխանովսկայային։ «Նա ուղղակի ապուշ է: Ոչ այն պատճառով, որ նրանք դեմ են Լուկաշենկոյին, դա իրանց գործն է։ Այլ որովհետև հանդիպել է մեկին, որից հոգնել են անգամ Լիտվայում»,- բացատրել է պատմաբանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդի հանձնաժողովի անդամ, պատմաբան Ալեքսանդր Դյուկովը նույնպես ուշադրություն է հրավիրել այդ հանդիպման վրա։ «Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Տիխանովսկայային, ում գրասենյակը զենք է մատակարարում Կալինովսկու գնդին (Բելառուսում ճանաչված է որպես ծայրահեղական կազմավորում): Պարզ է, որ այդ կերպ Երևանը հերթական անգամ փորձել է թքել Բելառուսի վրա։ Իսկ Բելառուսը, իհարկե, համարժեք գնահատական ​​կտա այդ հարձակմանը»,- նշել է պատմաբանը։

Ըստ նրա` դա չափազանց պարզ ազդանշան է Ռուսաստանին. «Հայաստանն աջակցում է Ռուսաստանի դեմ կռվող Կալինովսկու նեոնացիստական ​​գնդին։ ՀԱՊԿ-ի մեջ գտնվելով հանդերձ` երևի թե անհնար էր դրանից ավելի ցած
իջնել»
։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular