ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին զգուշացրել են ԱՄՆ-ի հետ «սիրախաղի» վտանգների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում փողոցային բախումները թեժ փուլի են անցել, ավելի քան 80 ցուցարար և 18 ոստիկան են վիրավորվել, տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել,գրում է Ntv.ru-ն։ Ցուցարարները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ղարաբաղյան խնդրի պատճառով։ «Արցախը Հայաստան է» կարգախոսով իշխանության եկած Փաշինյանը հիմա ստիպված է պաշտպանել հակառակ թեզը՝ «Ղարաբաղն արդեն Ադրբեջան է»։ 2020 թվականի պատերազմում ձախողումից հետո Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը աստիճանաբար լքելու քաղաքականություն են վարում։ Բացի դա, ցուցարարները չեն կարողանում հաշտվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ: Բայց Փաշինյանն ունի մեծամասնություն խորհրդարանում, իսկ մինչև ընտրությունները դեռ երկու տարի կա։ Ուստի վարչապետը ոչ միայն ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ, այլ նաև կարծես թե շտապում է Հայաստանին վերակողմնորոշել արտաքին քաղաքական դաշտում։ Նրա կառավարությունն այժմ նոր դաշնակիցներ է փնտրում: Վերջերս  ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին, Երևան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, ով հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները հասցվում են ռազմավարական մակարդակի, որը հնարավորություն է երկիրի համար ապրել առանց Ռուսաստանի:

«Եթե Պետդեպարտամենտի ներկայացուցչին հարցնեք, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը, թե՞ կհրավիրվի երկիրը ՆԱՏՕ, ապա պատասխանը բացասական կլինի։ ԱՄՆ-ը Հայաստանում կենսական շահեր չունի: Այդ շահերը Թուրքիայում և Իսրայելում են, որոնց զենքերով էլ սպանել են ղարաբաղցիներին: Իսկ նրանց թշնամին Իրանն է, որը մեզ աջակցեց, ինչպես Ռուսաստանը, որը ևս որոշ չափով աջակցեց մեզ»,- ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Նախկին խորհրդային հանրապետություններն այժմ կանգնած են կեղծ ընտրության առաջ: Ե՛վ Փաշինյանին, օրինակ, և՛ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն քաշում են դեպի Եվրատլանտյան դաշինք Ռուսաստանին վնասելու համար։ Մոլդովայի հետ դա արդեն եղել է, բայց հիմա իշխանությունների և մոլդովական ընդդիմության միջև քաղաքացիական առճակատման հսկայական վտանգ է առաջացել, որը դեռ նոր է ձևավորվում»,- ասել է քաղաքական մեկնաբան (Ֆրանսիա) Ֆիլիպ Լուբիերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 












Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular