ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետները Փաշինյանի կոշտ հայտարարություններում չեն տեսնում Բելառուսի հետ հարաբերություններին սպառնալիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին ասել է, որ պաշտոնական այցեր Բելառուս չեն կայանա այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի նախագահն է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այնուհետև Հայաստանի դեսպանը հետ է կանչվել Մինսկից խորհրդակցությունների համար, նաև Բելառուսի ԱԳՆ-ն է նման միջոց ձեռնարկել։ Այնուամենայնիվ, Փաշինյանի հայտարարությունները չպետք է դիտարկել որպես արտաքին քաղաքականության վեկտորի կտրուկ փոփոխության նախադրյալ, կարծում են «iz.ru»-ի հետ զրուցած փորձագետները:

Ինչպես նշել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, Հայաստանը նախկինում էլ մեծ ուշադրություն չէր դարձնում Բելառուսի հետ հարաբերությունների զարգացմանը, և Փաշինյանի ներկայիս հայտարարությունները պետք է ավելի շատ վերագրել հասարակական ակտիվությանը։

«Չեմ կարծում, որ Երևանի կողմից դեսպանի հետկանչ տեղի կունենա (նկատի ունի դիվանագիտական հարաբերությունների նվազում և դեսպանի մշտական հետկանչ)։ Փաշինյանը փորձում է Լուկաշենկոյի այցն Ադրբեջան օգտագործել որպես արտաքին քաղաքական մանևրի առիթ, քանի որ նա անտեսում է նույն Ադրբեջանին աջակցությունն Ուկրաինայի կողմից և, ընդհակառակը, հաճախ դրական է արտահայտվում Ուկրաինայի օգտին»,- ասել է Միքայելյանը։

Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Ադրբեջան տեղի է ունեցել մայիսի կեսերին։ Այդ ուղևորության ընթացքում Բելառուսի նախագահը եղել է նաև Լեռնային Ղարաբաղում։ Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նախկինում էլ դինամիկ չեն զարգացել, ուստի այժմ դժվար է խոսել լուրջ վատթարացման մասին։

«Այցելություններ սկզբունքորեն նախատեսված չեն եղել և դժվար թե հնարավոր լինեն մոտ ապագայում։ Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ այլ երկրների հետ ևս կարող են խնդրահարույց լինել: Բելառուսի դեպքում նա համագործակցել և շարունակում է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ անվտանգության և ռազմական մատակարարումների ոլորտում։ Այնուամենայնիվ, դժվար թե Հայաստանը նվազեցնի դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակը»,- վստահ է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular