ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում անվանվել են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ճգնաժամային կետերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամի մեջ են, հատկապես քաղաքական և անվտանգության ոլորտներում, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ նրա դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին:

- Երևանն արդեն չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին և չի ֆինանսավորում այն։ Անկախ նրանից, թե Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից, թե ոչ, չի փոխվի այն փաստը, որ Երևանի և Մոսկվայի միջև անվտանգության հարաբերությունները գտնվում են խնդրահարույց վիճակում առնվազն 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո,- ասել է Իսկանդարյանը։

Ըստ քաղաքագետի սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ռուսական քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը գնալով վատթարանում է։

- Հայերի և ռուսների մեջ կան տարբեր մարդիկ, նրանք կարող են իրենց վերաբերմունքն ունենալ Ռուսաստանի կամ Հայաստանի նկատմամբ։ Խոսքը ոչ թե ժողովուրդների փոխհարաբերության, այլ էլիտաների ու պետությունների փոխհարաբերության մասին է։ Պետությունների միջև փոխգործակցության քաղաքական ձևերի շրջանակներում դժվար է հիմք ընդունել այնպիսի կատեգորիա, ինչպիսին է ժողովուրդների բարեկամությունը,- պարզաբանել է նա։

Փորձագետի կարծիքով անվտանգության ճգնաժամը կարող է ավելի զարգանալ, սակայն Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ միասին դեռևս ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵվրԱզԷՍ-ի անդամ է։ Բացի այդ, Երևանն ու Մոսկվան դեռևս ունեն երկկողմ հարաբերությունների բավականին լուրջ ձևաչափ կնքված բազմաթիվ փաստաթղթերով։

- Իսկ տնտեսական ոլորտում ճգնաժամ չկա։ Ռուս-հայկական գործարար հարաբերություններն աճում և բարելավվում են: Մշակութային ոլորտում ևս առանձնակի ճգնաժամեր չկան։ Ես չեմ նկատել, որ Հայաստանում մարդիկ սկսել են ավելի վատ վերաբերվել Լև Տոլստոյին կամ Ալեքսանդր Պուշկինին»,- եզրափակել է քաղաքագետը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները և կլինի բարեկամ Հայաստանի հետ։ Նրա խոսքով, Մոսկվան «այնքան հոգի, ուժ և ջերմություն է ներդրել այդ հարաբերությունների զարգացման համար, որ ոչ ոք չի կարող այդ ամենը փչացնել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular