ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամ, մեր պետությունը ինչ որ քայլ չի՞ անում մեզ վերադարձնելու համար»․ գերիների հարցով Երևանը չի զբաղվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բաքվում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար պաշտոնական Երևանը որևէ քայլ չի ձեռնարկում»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասում է 9 ամիս առաջ հենց այս օրը գերեվարված զինծառայողներից մեկի մայրը։

Նրա որդին գերեվարվել է Արցախում, նախորդ տարվա սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում։ Գերեվարվելու մասին լուրը մայրն իմացել է միայն շաբաթներ հետո, երբ անծանոթ համարից զանգ է ստացել։

«Ասաց՝ «մամ, ես եմ, ողջ եմ, Բաքվում եմ, գերի են վերցրել», ու անջատեց։ Դրանից հետո սկսվել է մեր մղձավանջը։ Ու առ այսօր որ պետական կառույցին դիմել ենք, որևէ մեկը հստակ չի պատասխանում։ Միայն Կարմիր խաչի միջոցով կապ ենք հաստատում, խոսում, ձայնը լսում ու փարատվում, բայց մեր էրեխեքին Հայաստանին փոխանցելու մասին խոսք չկա»,- ասում է կինը։ 

Գերիների ու պատանդների ընտանիքների հետ MediaHub-ը պարբերաբար կապ է հաստատում, հաճախ անդրադառնում, սակայն, ինչպես ծնողները, այնպես էլ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպություններն իրավասու չեն պատասխանելու՝ արդյո՞ք վերադարձ կլինի։

«Հույսով ենք ապրում, բայց գնալով այդ հույսն էլ, հավատն էլ մարում է։ Երբ խոսում եմ տղայիս հետ, ինքն էլ այնտեղից է հարցնում, փակ ենք խոսում, հասկացնում է՝ «մամ, մեր պետությունը ինչ որ քայլ չի՞ անում մեզ վերադարձնելու համար»... ո՞նց ասեմ, որ դեռ «Խաղաղության խաչմերուկ» ենք կառուցում։ Սպասումից առողջական վիճակս է վատացել»,- արտասվում է կինը։ 

Մամուլում օրերս հայտնվեց տեղեկություն, որ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են, խախտելով  միջազգային մի շարք կոնվենցիաներ։

«Ոնց ուզում, վարվում են մեր տղաների հետ, նույնիսկ Ռուբեն Վարդանյանի պես «կալիբր» ունեցող մարդուն են նվաստացնում, երևի Հայաստանի ղեկավարի սրտով է։ Ռուսաստանը և Ադրբեջանը հազար անգամ խախտել են նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը, իսկ մենք չկարողացանք նույնիսկ մեր գերիներին տուն բերել, դեռ ենթարկվում ենք, թե երբ ենք վերջնական կործանվելու»,- եզրափակեց մայրը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular