ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դերասանի համար կարևոր է ֆինանսական կողմը՝ հենց մասնագիտության հանդեպ հարգանքից ելնելով. Վարշամ Գևորգյան

ՖՈՏՈ
Life.panorama.am-ը գրում է
 
Life.panorama.am-ի զրուցակիցն է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գեւորգյանը:
 
-Վարշամ, տարիներ առաջ Ձեզ շատ հաճախ կարելի էր տեսնել հեռուստաէկրաններին, իսկ այժմ՝ գրեթե չեք նկարահանվում: Հետաքրքիր է՝ ի՞նչ զբաղվածություն ունեք այժմ:
 
- Զբաղվածությունս հիմնականում թատրոնում է եւ իմ «22 production»-ում, որն արդեն 3-4 տարի է՝ զբաղվում է գովազդային հոլովակների եւ տեսահլոովակների նկարահանումներով: Ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ իմ սիրելի այս երկու ոլորտներին:
 
-Իսկ ինչո՞ւ այլեւս չեք նկարահանվում, առաջարկներ չկան, թե դուք եք դրանցից հրաժարվում:
 
- Եվ այն, եւ այն: Այն առաջարկները որոնք ունեցել եմ այս ընթացքում, չեն համապատասխանել իմ ցանկություններին: Ինձ համար շատ կարեւոր է, որ այն նախագիծը, որտեղ ես նկարահանվելու եմ, որակական առումով լավը լինի, որպեսզի 20 տարի անց, երբ նայեմ արածս աշխատանքներին, չամաչեմ: Եվ սա չի նշանակում, որ լավ նախագծեր այսօր չկան, պարզապես դրանցից առաջարկներ չեմ ստացել:
 
-Այսօր որակի չափանիշը տարբեր մարդկանց համար տարբեր է: Ո՞րն է Ձեզ համար այդ լավ նախագծերի չափանիշը:
 
- Ընդհանրական խոսելը դժվար է, բայց ընդհանուր առմամբ ինձ համար շատ կարեւոր է, որ տվյալ նախագիծն իրենից մշակութային արժեք ներկայացնի, ունենա գաղափարային ճիշտ ուղղվածություն, վատը չքարոզի: Սրանց միշտ ուշադրություն եմ դարձնում:
 
-Նախկինում դուք էլ շատ նախագծեր եք հեղինակել: Հիմա մտադրություն չունե՞ք որեւէ հաղորդաշար, կամ հեռուստաֆիլ նկարահանելու, որը համապատասխան կլինի Ձեր պատկերացրած չափորոշիչներին եւ այն առաջրկել մեր հեռուստաընկերություններին:
 
- Նման մտադրություն ու գաղափարներ կան, բայց երեւի նույն խստապահանջությունն է, որ չի թողնում մինչեւ վերջ առաջ գնալ: 
 
-Այսօր դերասանների համար ֆինանսական կողմը, թերեւս, ամենացավոտ հարցերից է: Նրանց մի մասը դժգոհում են, որ դերասանները չդերասաններից ավելի քիչ են վարձատրվում, մյուս մասը հակադարձում են: Այս հարցի շուրջ դուք ի՞նչ կարծիք ունեք:
 
- Իհարկե, դերասանի համար կարեւոր է ֆինանսական կողմը, ընդ որում, կարեւոր է՝ հենց մասնագիտության հանդեպ հարգանքից ելնելով: Սակայն, սա ամենակարեւոր հարցը չէ եւ դա ապացուցում է թատրոնի աշխատավարձը: Թատրոնի դերասանները տարիներով աշխատում են ու չեն մտածում աշխատավարձի մասին, թեեւ այսօր այն չի հատում անգամ 100.000 դրամի շեմը: Այսինքն՝ դերասանի համար ամենակարեւորը գործի իմաստն ու առաքելությունն է, իսկ երբ այն կոմերցիոն է, ապա հաստատ ցածր աշխատավարձով չես համաձայնի: Ընդհանուր առմամբ՝ դերասանը իր աշխատանքին համապատասան չի վաստակում, միաժամանակ չենք կարող ասել, որ դերասանն իր մասնագտությամբ քիչ է վաստակում, որովհետեւ մեր օրերում ամեն դերասան ինքն է որոշում իր վաստակած գումարի չափը: Նրանք կարող են աշխատել հեռուստաընկերությունների կրկնօրինակման բաժնում, կարող են զբաղվել հանդիսավարությամբ, խաղալ սերիալներում, ֆիլմերում, հաղորդումներ վարել եւ այլն: Հնարավորությունները շատ են, մնում է  դերասանն ինքը որոշի, թե ինչ կարող է նա անել, ինչ՝ ոչ:
 
-Վարշամ, տարիներ առաջ դերասանները դժգոհում էին, որ թատրոնի հանդիսատեսը պակասել է, այսօր այդ խնդիրը, կարծես թե, գնալով վերանում է: Հանդիսատեսի շրջանում որակակամ փոփոխություն նկատո՞ւմ եք:
 
- Ես հանդիսատեսին նայել շատ եմ սիրում, հատկապես ծափահարությունների ժամանակ: Փորձում եմ հասցնել բոլորի դեմքերը ֆիքսել, նրանց շրջանում տեսնում եմ եւ մշտական այցելուներ, եւ նորեկներ: Ամենակարեւորը՝ բոլորն էլ, կարծես թե, գոհ են: Ուրախ եմ, որ այսօր թատրոն ավելի շատ են այցելում մարդիկ, սիրում են այս արվեստն ու գումար են տրամադրում դրա համար: Միշտ էլ համարել եմ, որ հանդիսատեսը որակով է, իսկ աղմկելը, հեռախոսով խոսելը կախված է դերասանից, եթե նա կարողացավ իր խաղի վրա կենտրոնացնել, ապա հանդիսատեսը չի շեղվի:
 
-Երեկ նշում էիք Ձեր ծննդյան օրը: Բարեմաղթանքներ շատ լսած կլինեք, իսկ ի՞նչ եք ինքներդ Ձեզ ցանկանում:
 
- Չէի մտածել այս հարցի շուրջ: Երեւի կամք եմ ինքս իձ ցանկանում, որպեսզի կարողանամ հրաժարվել սխալներից, վատ սովորություններից, նաեւ որպեսզի կարողանամ անել այն, ինչ պետք է: Կամք ունենալու դեպքում մնացած ամեն բան իր տեղը կընկնի:
 
-Որն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
 
- Կյանքը՝ իր թերություններով ու առավելություններով, չէ որ այդ ամենը ես եմ, իմ ընտրությունները, իմ որոշումները, իմ ընտանիքը, ընկերները, քաղաքը: Իսկ, եթե ավելի պարզ պատասխան գտնեմ՝ երեխաներս եմ իմ ձեռքբերումը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular