ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ գործարարը շուտով կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

The Athletic-ի տվյալներով լոնդոնաբնակ հայազգի գործարար Վաչե Մանուկյանը ԱՄՆ-ից և Պարսից ծոցի երկրներից ներդրողների հետ միասին 400 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը գնելու համար։

Վաչե Մանուկյանը զվարճանքի և անշարժ գույքի ոլորտում հայտնի հայ մագնատ Վաչե «Բոբ» Մանուկյանի և լոնդոնաբնակ հասարակական գործիչ Ռաֆֆի Մանուկյանի եղբորորդին է, ովքեր երկուսն էլ Բեյրութի հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։ Վաչեն գործընկեր է IMS Digital Ventures գլոբալ ներդրումային ընկերությունում, որը մասնագիտացած է տեխնոլոգիաների մեջ։

Այս պահին Վաչե Մանուկյանն է դարձել «Էվերտոնի» գնման վերջին թեկնածուն։ Մանուկյանի գլխավորած միջազգային ներդրողների խումբը միացել է ակումբի հնարավոր նոր սեփականատերերի աճող թվին ներկայացնելով 400 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ համարժեք կապիտալի առաջարկ։ Թեկնածուների շարքում առանձնանում են բրիտանացի գործարարներ և «Էվերտոնի» երկարամյա երկրպագուներ Էնդի Բելլը և Ջորջ Դաունինգը, որոնք արդեն մաս են կազմում ամերիկյան ներդրումային ընկերության MSP Sports Capital-ի գլխավորած խմբի։ Անցյալ տարի MSP Sports Capital-ը «Էվերտոնին» տրամադրել էր 158 միլիոն ֆունտ ստեռլինգ վարկ, ինչը Բելլին և Դաունինգին լրացուցիչ խթան է տալիս պաշտպանելու իրենց ներդրումները ակումբում։ Նրանց առաջարկը, որը ներկայացվել է անցած շաբաթ, ներառել է նոր կապիտալի և 350 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ վարկի խառնուրդ, որը կօգտագործվի ակումբի նոր մարզադաշտի ստեղծման նպատակով և կվերաֆինանսավորի «Էվերտոնի» գոյություն ունեցող պարտքերը։ Այդ վարկը կտրամադրվի BDT & MSD Partners առևտրային բանկի կողմից, որը ի սկզբանե ստեղծվել է ամերիկացի IT միլիարդատեր Մայքլ Դելի ունեցվածքի մեջ ներդրումներ կատարելու համար։

Երրորդ առաջարկը, պարադոքսալ կերպով, գալիս է Բելլի և Դաունինգի գործընկեր MSP Sports Capital-ից։ Նյու Յորքում տեղակայված այդ հիմնադրամը հավաքել է նոր խումբ, որի նպատակն է ստանալ ամբողջական վերահսկողություն ակումբի վրա։ Առաջարկը ենթադրաբար կապիտալի և պարտքի բարդ խառնուրդ է։

Բացի այս երեքից, կան նաև Ջոն Տեքստորը և Դան Ֆրիդկինը, երկու ամերիկացի գործարարներ, ովքեր արդեն ստեղծել են մի քանի ակումբային խմբեր։

Իսկ ո՞վ է Վաչե Մանուկյանը:

Վաչե Մանուկյանը, 45 տարեկան, IMS Digital Ventures գլոբալ տեխնոլոգիական ներդրումային ընկերության գործընկերն է։ Նրա ներդրողների խումբը ներառում է ներկայացուցիչներ Պարսից ծոցի երկրներից և ԱՄՆ-ից։ Մանուկյանների ընտանիքը հայտնի է իր հաջողված բիզնես նախագծերով և ակտիվ մասնակցությամբ հայկական համայնքի կյանքում։ 2021 թվականին Վաչեն և նրա կինը՝ Թամար Մանուկյանը խոստացել են 1 միլիոն դոլար տրամադրել AGBU (Հայկական ընդհանուր բարեգործական միության) ծրագրերի և գործունեության ընդլայնման աջակցությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular