ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է ԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել Հայաստան․ արձագանքներ Ռուսաստանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմի պաշտոնական լրահոսի համաձայն, նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում երկօրյա այց կատարած ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին։ Այս այցը ոչ միայն Հայաստանում են քննարկում, այլեւ այն բուռն քննարկման առարկա է դարձել ռուսաստանյան հարթակներում:
Ռուսական մեդիա-փորձագիտական համայնքում ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցչի այս այցը համարում են բավականին հետաքրքիր եւ ինտրիգային՝ արձանագրելով, որ, ըստ էության, Միացյալ Նահանգները փորձում է ռազմական գործընկերության մակարդակի բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունները։ Միաժամանակ նաեւ չեն մոռանում ակնարկել, թե ինչ հնարավոր գին է պահանջելու Միացյալ Նահանգներն այդ ռազմավարական գործընկերության դիմաց։


Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, օրինակ, ավելի շատ կարեւորում է այն, թե Օ՛բրայենի այցը որքանով կնպաստի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին կամ կնպաստի՞ արդյոք, թե՞ ոչ։ Նա հիշեցրել է, որ թեեւ Երեւանը հայտարարում է, թե խաղաղության համաձայնագիրը ստորագրման համար բավականին հասունացել է, սակայն Բաքվից արձագանքներն այնքան էլ հուսադրող չեն, եւ Բաքուն պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն ԼՂ-ին վերաբերող հատվածները՝ համարելով, որ այդ հատվածներով Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի հանդեպ։

Ու թեեւ Երեւանը հայտարարում է, որ համաձայնագրում ամրագրված է ինչպես մեկմեկու տարածքային ամբողջականության ճանաչումը, այնպես էլ այն, որ կողմերից որեւէ մեկը չի կարող իր ներքին օրենսդրությանը հղում տալով չկատարել համաձայնագիրը, սակայն կարծես թե Բաքվին Երեւանի այս հավաստիացումները համոզիչ չեն թվում։ Այս համատեքստում, ըստ Տարասովի, հետաքրքիր է, թե Օ՛Բրայենը կկարողանա՞ համոզել Հայաստանի ղեկավարությանը՝ վերատեսության ենթարկել Սահմանադրությունը, համապատասխանեցնել այն Ադրբեջանի պահանջներին, հանուն խաղաղության համաձայնագրի, որի «քավորությանը» ձգտում է Արեւմուտքը` հանուն իր աշխարհաքաղաքական շահերի։ Մեկ այլ ռուս քաղաքագետ՝ հայկական միջավայրում իր հակահայկական եւ պրոադրբեջանական կեցվածքով հայտնի Իգոր Կորոտչենկոն էլ կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումը պետք է դիտարկել այն նույն գծի մեջ, ինչը որ ներկայում որդեգրել է Հայաստանը` իր արտաքին քաղաքականության մեջ, ընդգծելով իր հակառուսականությունն ու ձգտումները դեպի Արեւմուտք։

Կորոտչենկոն հիշեցրել է, որ Երեւանում Միացյալ Նահանգներն ունի ամենամեծ դեսպանությունը, եւ ամերիկյան կողմն իր առաջ հստակ նպատակ է դրել՝ ամրանալ Հարավային Կովկասում, որպեսզի այնտեղից դուրս մղի Ռուսաստանին։ Ավելի հեռուն գնալով, Կորոտչենկոն չի բացառել, որ ապագայում կարող են Հայաստանում հայտնվել ամերիկյան ռազմաբազաներ, հատկապես որ դա Միացյալ Նահանգներին ձեռնտու է էլեկտրոնային լրտեսություն իրականացնելու համար` ընդդեմ Իրանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular