ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … տղամարդու կոստյում

ՖՈՏՈ

Ժամանակակից տղամարդու զգեստապահարանն անհնար է պատկերացնել առանց դասական կոստյումի, որը բաղկացած է բաճկոնից և տաբատից՝ պատրաստված մեկ կամ երկու նույն գույների նմանատիպ գործվածքներից: Կոստյումը լրացվում է վերնաշապիկով և փողկապով, երբեմն նաև ժիլետով։

Ենթադրվում է, որ ժամանակակից կոստյումի նախատիպը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում։ Այն ժամանակ հագուստի հիմնական տարրերն էին ֆրակը, վերնաշապիկը և երկար տաբատը։ Շուտով ֆրակը փոխարինվել է ռեդինգոտով (կիպ սյուրթուկ) և ժիլետով։ Պարտադիր աքսեսուարներ էին համարվում գլխարկը և ձեռնոցները։ Այնուամենայնիվ, տղամարդու կոստյումի պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ:

Դարեր են անցել, մինչև այդ հագուստը սկսել է ստանալ այն ձևը, որին մենք ծանոթ ենք: Դրա առաջին նախատիպերից էր կոճակներով արևելյան կաֆտանը, որը Եվրոպա էր մտել արշավներից վերադարձող խաչակիրների շնորհիվ։ 14-րդ դարի եվրոպացի ազնվականությունը սկսել էր վայելել թանկարժեք գործվածքներից պատրաստված երկար բաց կրծքով կաֆտանները: Մինչև 18-րդ դարի վերջը Ֆրանսիան էր ճանաչված նորաձևության երկիր, և այնտեղ էր, որ տղամարդկանց կոստյումներն իրենց գեղեցկությամբ ու հարուստ դեկորով չէին զիջում կանացի հանդերձանքին: Կոստյումի հիմնական տարրերն էին քիփ կաֆտանը և կյուլոտը (կարճ տաբատը): Կյուլոտների հետ արիստոկրատները նախընտրում էին հագնել նրբագեղ սպիտակ գուլպաներ, իսկ կաֆտանի տակ հագնում էին թանկարժեք սպիտակեղենից կարված վերնաշապիկներ՝ ժանյակավոր օձիքով։ Այդ զգեստների հանդիսավոր տեսակների համար նյութերն էին պարչան, թավիշը և մետաքսը, առօրյայի համար բարձրորակ բամբակե կամ բրդե կտորը։

Հետո հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններն իրենց հետքը թողեցին կոստյումի վրա, այն դարձնելով ավելի պարզ և հարմարավետ: Աստիճանաբար բրիտանացիները սկսեցին առաջատար դեր խաղալ տղամարդկանց կոստյումների ձևավորման գործում։ Տղամարդիկ սկսեցին նախընտրել ավելի հարմարավետ լայն ֆրակ վերարկուներ, որոնք ունեին օձիք և կոճակներ։ Հետագայում հայտնվեց ֆրակը, որը նեղ կտրված ծայրերով սյուրթուկի տեսակ է։ Կոստյումի ուրվագիծը դարձավ ավելի երկարացված ու էլեգանտ։ Ժանյակն ու մետաքսը մնացին անցյալում, իսկ նեղ ու կարճ տաբատները փոխարինվեցին երկար ու լայն տաբատներով։ Մարդիկ սկսեցին նախընտրել բրդյա և բամբակե կտորից հագուստներ։ Հայտնվեցին տղամարդկանց կոստյումներ կարելու արհեստանոցներ։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց բավականին հարմարավետ, գրեթե ունիվերսալ տղամարդկանց դասական կոստյումը՝ տաբատով, ժիլետով և բաճկոնով, որն էլ չի փոփոխվել մինչ օրս։

Կա ժամանակակից կոստյումների երեք տեսակներ՝ դասական կամ գործնական, պաշտոնական և ամենատարածվածը՝ ոչ ֆորմալ կամ պարզեցված դասական։ Այսօր կոստյումները կարող են տարբերվել միմյանցից նպատակներով, ոճով, բաճկոնի կտրվածքով, բաղադրիչներով և նույնիսկ կոճակների քանակով։ Այսպիսով, մեկ կոճակով կոստյումը սովորաբար կրում են շոու բիզնեսի ներկայացուցիչները։ Բաճկոնի վրա 2 կոճակների առկայությունը բնորոշ է գործնական և սպորտային կոստյումներին։ Ավելին, դրանց մեջ բաճկոնները սովորաբար կոճկվում են միայն մեկ կոճակով։ Պաշտոնական և ոչ ֆորմալ կոստյումները ունեն երեք կոճակ, իսկ ներքևի մասը սովորաբար կոճակ չունի։ Ոչ պաշտոնական կոստյումը ներառում է «կարդիգանի բաճկոն» կամ չորս կոճակով սվիտեր բաճկոն:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular