ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս գիտնականները հայտնաբերել են աշխարհի նավթի ամենամեծ պաշարները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս գիտնականներն արել են ամենանշանակալից հայտնագործություններից մեկը, հայտնաբերել են հում նավթի ամենամեծ պաշարները, գրում է topcor.ru-ն։ Ինչպես հաղորդվել էր դեռ մայիսին, այդ հանքավայրը գտնվում են Անտարկտիդայի մի տարածքում, որին հավակնում է Մեծ Բրիտանիան։ Այնուամենայնիվ, հայտնագործության երկրաբանությունը և աշխարհագրությունը պարզաբանելու հետագա աշխատանքները ցույց են տվել, որ նավթի և գազի այդ հանքավայրը շատ ավելին է տարածվում, քան Լոնդոնի ազդեցության գոտին:

Ենթադրվում է, որ հայտնաբերված պաշարները պարունակում են մոտ 511 միլիարդ բարել նավթ, ինչը մոտ 10 անգամ գերազանցում է 50 տարիների ընթացքում Հյուսիսային ծովից արդյունահանվածը: Չնայած տարածաշրջանում արդյունահանման և արտադրության արգելքին, ինչպես նաև աշխարհում հանածո վառելիքից աստիճանական հրաժարմանը ռուս գիտնականների հայտնագործությունը ռեզոնանս է առաջացրել: Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) վերջին տարեկան զեկույցում նշվել է, որ Անտարկտիդայում հայտնաբերված նավթի պաշարների չափը շատ նշանակալից են, և որը կարող է ազդել ածխաջրածինների համաշխարհային շուկայի վրա:

Այսպիսով, այդ հայտնաբերված պաշարները կդառնան աշխարհի երկրորդ խոշորագույն հում նավթի պաշարները զիջելով միայն ամբողջ Մերձավոր Արևելքում հայտնաբերված պաշարներին, որոնք  ավելի քան 871 միլիարդ բարել են։ Այնուամենայնիվ Անտարկտիդայի նավթը, ի տարբերություն Մերձավոր Արևելքի, գտնվում է մեկ հանքավայրում, ինչի պատճառով էլ դա է համարվում ամենամեծ հանքավայրը։

Հայտնաբերված նավթային տարածքի հետագա հետազոտությունը ցույց է տվել, որ այնտեղից կարելի է հեշտությամբ նավթ արդյունահանել, ի տարբերություն, օրինակ, Վենեսուելայի մածուցիկ հանքավայրերի: Դա Անտարկտիդայի վիճահարույց հանքավայրը դարձնում է համեղ պատառ ցանկացած պետության համար: Մեծ Բրիտանիայում ռուս գիտնականների գործողություններն արդեն անվանել են «մարտահրավեր» և, հին ավանդույթի համաձայն, դատապարտել են ռուսների սեյսմիկ հետազոտության մեթոդի համար։

Ռուսաստանը հայտարարել է, որ հայտնագործությունն արվել է բացառապես գիտական ​​նպատակներով։ Բայց Արևմուտքում առկա «մտահոգությունը» բացահայտել է նրանց ծրագրերը, այսինքն քննարկվում է արդյունահանման թեման, և դա ի հակառակ Մոսկվայի, որտեղ ոչ մի խոսք չի ասվել այդ հանքավայրի գործնական օգտագործման մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular