ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրան ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է. Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ իր անվան շուրջ աղմուկը ուղղորդվում է. «Ես գիտեմ ովքեր են, չեմ հրապարակում, հետո իմ հուշերի գրքում մի օր կգրեմ էդ մասին, չեմ ուզում, որ տնից ամոթով դուրս չգան…Իմ համար, իմ ընտանիքի համար ցավալի է, երբ կարդում ենք, որ Գեղամ Նազարյանին Նիկոլ Փաշինյանը 3,5 մլն դոլար է տվել, որ ֆրակցիայում բաժանի, Սեյրան Օհանյանն էլ անտառը ճղելով շուտ ուզում էր հասնի Կիրանց, որ 100 հազարը վերցնի: Էս մակարդակի ենք հասել:

Իրոք, ուզում եմ շարժմանը քիչ երեւամ, որովհետեւ անհարկի մեղադրանքներ են լինում՝ էս բառը էսպես չասեցիր, շեշտը սխալ դրեցիր…Ո՛չ ասել եմ ես եմ վարչապետի թեկնածուն, ո՛չ ասել եմ, որ ուզում եմ հեղափոխություն անեմ, միապետություն հաստատեմ, ես միապետ դառնամ, ոչ ասել եմ՝ ուզում եմ օդանավակայանը վերցնեմ ինձ, անկեղծ եմ ասում, իրոք, չեմ հասկանում»: Գեղամ Նազարյանը վստահեցրեց, որ միտք չի ունեցել Կիրանցում ճանապարհը փակողներին ցրել. «Մեջքիս հետեւից, անունները չտամ, մի քանի հոգի ասեցին՝ ժողովուրդ, Գեղամն եկել ա, որ ասի՝ ճանապարհը բացեք, անմիջապես որակում են սադրանք: Էնքան էն դպրոցի մասին ասեցին Գեղամի առանձնատուն դառավ սահմանային եսիմ ինչ:

Գեղամի տառապանքները հասկանո՞ւմ են ինչ է, երբ իր այգուց տեսնում է սահմանը»: Հարցրեցինք՝ դուք պահանջո՞ւմ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա պատասխանեց. «Դա անքննարկելի ճշմարտություն է: Ոչ թե Նիկոլի անձի դեմ եմ ես պայքարում, անհատ Գեղամը իր ընկեր Նիկոլի դեմ կարա անհատ պայքարի, բայց ես ասում էի՝ ժողովուրդ, հանուն ՀՀ-ի: Եթե Նիկոլը չլիներ իմ ընկերը, լիներ իմ զույգ եղբայրը, ես էլի պայքարելու էի, որովհետեւ մեր Հայաստանի շահերից չի բխում, որ պարտություն կրած մարդը շարունակի ղեկավարել: Բնականաբար, այդ կարծիքը չի կարա փոխվի:

Ինձ ասում են՝ 21 թվին ուրիշ ձեւ էիր ելույթ ունենում, ես հո դերասա՞ն չեմ, 21 թվին իմ էմոցիաները այլ էին, 24 թվին այլ է, ուզում են մուր քսեմ, արցունքներ, հուզական խո՞սք: Չէ»: Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ այն բացասական է ազդում Բաղրամյան պողոտայում անցուդարձի վրա, բայց այդ ցասումը չի կարող դրական ազդեցություն չունենալ երկրի վրա: Մենք պիտի օգնենք Փաշինյանին, որ հրաժարական տա, չի տալիս մի շարք պատճառներով, այդ թվում իր իսկ կողմից գեներացված չարության մթնոլորտի համար»:

Ճշտեցինք՝ Փաշինյանը վախենում է, որ երբ լծակներից զրկվի իրեն կսպանե՞ն՝ նա պատասխանեց. «Չե, ես չեմ ուզում հավատամ, որ հայ մարդը հային կսպանի: Մարդկայնորեն իրեն հասկանում եմ. էսքան ֆեյսբուքյան գրառում տեսնելով, որ քեզ կախելու ենք, կտրտելու ենք, մորթելու ենք, դնենք թթու ջրի մեջ բնականաբար, ինքը չէ՝ բոլորիս մոտ էլ վախեր կառաջանան: Մենք պիտի սիրենք իրար, ներենք: Սրբազանն ասում է, սրբազանին ասում են՝ ես պատրաստ չեմ ներել, մեկ ա, պետք ա մորթվեն: Ստի իշխանությանը չես կարա ստով հաղթես, չարի իշխանությանը չես կարա չարով հաղթես, բանաձեւը էստեղ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular