ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրելով Փաշինյանին` Հայաստանը հանձնեց Ղարաբաղը և պառկեց Ադրբեջանի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը, վարչապետ ընտրելով Նիկոլ Փաշինյանին, ինքը լքեց Լեռնային Ղարաբաղը և պառկեց Ադրբեջանի տակ, «Զվեզդա» ռադիոյի «Զրույց իմաստունի հետ» հաղորդման ժամանակ ասել է փիլիսոփա, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, գրում է Rossaprimavera.ru-ն։ 

Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի հետ կապված իրավիճակը պետք է դիտարկել հիմնարար սկզբունքի պրիզմայով. «Չկան ինքնիշխան փոքր ինքնաբավ պետություններ»։ Նա հավելել է, որ այդ սկզբունքը բացարձակապես անվիճելի է և ավելի շատ Հայաստանին է վերաբերում, քան Վրաստանին։

«Հայերին կոտորել են թուրքերն ու պարսիկները։ Բոլոր այն խոսքերը, որոնք ասում են Արևմուտքում այն մասին, թե ինչպես են նրանք սիրում Հայաստանը, միշտ էլ եղել են լիակատար հիմարություններ: Հայաստանը, որպեսզի թուրքերի կողմից չկոտորվի ու ամբողջությամբ չմարի՝ անցավ ռուսների ձեռքի տակ»,- հիշեցրել է Կուրղինյանը։

Նա բացատրել է, որ այդ անցման արդյունքում ձևավորվեց Խորհրդային Հայաստանը, որը ԽՍՀՄ-ի ժամանակ ռուսներն ամեն կերպ բարձրացնում էին: Քաղաքագետն ընդգծել է, որ «անհավանական բարձունքների են բարձրացել այդ բոլոր Համբարձումյանները, Մերգելյանները, ակադեմիկոսները, գրականությանը, թատրոնը և մնացած ամեն ինչը»։

Այնուհետ, ինչպես նշել է Սերգեյ Կուրղինյանը, ԼՂ հիմնահարցն է  սրվել Հայաստանում։ «Դա կործանարար էր Խորհրդային Միության, այսինքն կայսրության համար, այդտեղ ինչ-որ իդեալություն կար մեջը, կարելի էր այդ ամենը ինչ-որ կերպ հարգել։ Չնայած, կրկնում եմ, դա կործանարար էր»,- ասել է նա: 

Բայց հետո, ընդգծել է Կուրղինյանը, հայերն արագ հանձնեցին այդ Ղարաբաղը։ Նա պարզաբանեց, որ հայերը մի կողմից չէին ուզում մորթվել, բայց մյուս կողմից էլ չէին ուզում կռվել Ղարաբաղի համար։ «Դա նշանակում է, որ ամբողջ Հայաստանն անմիջապես այնպես արձագանքեց, որ ուղղակի դառնա [Թուրքիայի] վիլայեթ և մորթվի:  Ընտրեցին Փաշինյանին և դրանով իսկ խոստովանեցին, որ իրենք նույնիսկ ոչ թե Թուրքիայի, այլ նրա գլխավոր արբանյակի՝ Ադրբեջանի (լուրջ արբանյակ, գրեթե գործընկեր) տակ են պառկում»,- պարզաբանել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular