ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ավարտել է Հյուսիս-Հարավ միջանցքի երկաթուղային հատվածի շինարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանն ավարտել է երկաթուղու այն հատվածի շինարարությունը, որը Կասպից ծովը (Անզալի նավահանգիստ) կմիացնի Պարսից ծոցին (Բանդար Աբաս նավահանգիստ): Դա պետք է փոխի ավանդական առևտրային ուղիները, գրում է topcor.ru-ն։

Նոր մայրուղու շնորհիվ բեռները Հնդկական օվկիանոսով կուղևորվեն Իրան, այնուհետև Իրանում կտեղափոխվեն երկաթուղով, ապա Կասպից ծովով նավերով և հետագայում Աստրախանից գնացքով, գետանավերով կամ ավտոմոբիլային տրանսպորտով կհասնեն մինչև Սանկտ Պետերբուրգ: Նոր առևտրային ուղին բաղկացած է գետային և երկաթուղային ուղիներից, որոնք Իրանն ու Ռուսաստանը կապում են Վոլգայի, Ազովի և Կասպից ծովերի միջոցով և թույլ կտա երկրներին արևմտյան պետություններից անկախ առևտուր իրականացնել, ինչպես նաև Մոսկվային ավելի կարճ ճանապարհ կտա դեպի Հնդկաստան:

Նոր երթուղին թույլ կտա Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին գերազանցություն ստանալ գոյություն ունեցող երթուղիների նկատմամբ։ Նոր միջանցքը կշրջանցի Եվրոպան, Միջերկրական ծովը և Սուեզի ջրանցքը և «հազարավոր կիլոմետրերով» ավելի կարճ կլինի։ Հյուսիս-Հարավ այդ եզակի տրանսպորտային զարկերակի շնորհիվ Սանկտ Պետերբուրգից Մումբայ (Հնդկաստան) ապրանքների առաքումը կտևի մոտ տասը օր՝ գոյություն ունեցող այլ երթուղիներով շարժի 30-45 օրվա դիմաց:

Այդ միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումից հետո այն կօգտագործվի Իրանի, Պարսից ծոցի երկրների և Աֆրիկյան մայրցամաքի կողմից  սննդամթերք և գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular