ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Կեպի գլխարկ

ՖՈՏՈ

Կեպին գլխարկ է, որն իր տեսքով հիշեցնում է ֆուրաժկան և հատկապես անփոխարինելի է շոգ կամ անձրևոտ եղանակին: Այն կարևոր տարր է հատկապես սպորտով զբաղվելու, զբոսաշրջության, որսի և այլ զբաղմունքների ժամանակ։ Կեպիի պատմությունը սերտորեն կապված է նրա մերձավոր ազգականի՝ բեյսբոլի գլխարկի՝ բեյսբոլկայի հետ։

Հովարներով գլխարկներ կրելու գաղափարը ծագել է դեռ Հին Եգիպտոսի բնակիչների մոտ, այնուհետև այն փոխառվել է միջնադարյան ասպետների կողմից սաղավարտներ պատրաստելիս, և միայն 19-րդ դարում է հովարով գլխարկը ձեռք բերել քիչ թե շատ ժամանակակից իր տեսքը:

Դա տեղի է ունեցել բրիտանական բանակում, որտեղ որոշել են հովարով գլխարկներ կրել: Այնուամենայնիվ 1830 թվականին հենց Ֆրանսիայում է հայտնվել  գլխարկ, որի անվանումը համահունչ է եղել կեպիին՝ «kepi», և այն դարձել է ֆրանսիացի զինվորականների համազգեստի մի մասը փոխարինելով սարսափելի անհարմար կիվերներին:

Այդ նոր գլխարկը նրբագեղ էր և հաճելի կրելը, իսկ ահա կիվերները չափազանց անհարմար էին իրենց մեծ քաշի և չափերի պատճառով: Ի բարեբախտություն զինվորականների ինչպես կիվերներն այնպես էլ կեպիներն ունեին մի կարևոր ընդհանուր հատկանիշ՝ հովարի առկայությունը: Առաջին կեպիները հարթ կլորացված անկյուններով հովար ունեին, բայց ավելի ուշ դրանք սկսեցին ավելի խորն ընկնել ծածկվելով գլխարկի ծալքով: Այդ գլխարկի երկրորդ տարբերակն ուներ քառակուսի հովար։ Հետագայում կեպիի կառուցվածքի փոփոխություններ տեղի ունեցան, քանի որ առաջին տարբերակը, գլխարկի ծալքով կլոր հովարի շնորհիվ, ավելի էր հակված անձրևից թրջվելու ու ծանրանալու, իսկ եղանակի քմահաճությունները չպետք է խանգարեին ճակատամարտին։

Կեպին հետագայում ավելի լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում  այն բանից հետո, երբ ամերիկացիներն այդ լավ գաղափարը վերցրեցին ֆրանսիացիներից և բրիտանացիներից: Դա են հաստատում քաղաքացիական պատերազմի մասին

Նկարազարդումները, լուսանկարները, աշխատանքները, որտեղ երևում է, որ զինվորականները կրում են նման գլխարկներ։ Բրինթոն Մակքելան անունով գեներալն է համբավ նվիրել կեպիին: Նա մշտապես էր կեպի կրում, որի արդյունքում էլ նրա ենթակաները հաճույքով ընդունեցին իրենց զորավարի փորձը: Քսաներորդ դարի սկզբին կեպիները հսկայական ժողովրդականություն էին ձեռք բերել:

Բանն այն է, որ կեպի կրել կարող էր իրեն թույլ տալ բնակչության մի լայն շերտ։ Էժան և նորաձև, էլ ի՞նչ է պետք: Սակայն քսաներորդ դարի կեսերին կեպիների պահանջարկը նվազել է, քանի որ նոր միտում է հայտնվել՝ բեյսբոլկա գլխարկները:

Դրանք կրում էին մարզիկները, քանի որ ի տարբերություն կեպիների բեյսբոլկաներն ավելի երկար հովար ունեին և օգնում են պաշտպանվել կիզիչ արևից, որը բացի այդ ընկնում է ուղիղ աչքերի մեջ: Եվ շուտով բեյսբոլի գլխարկներ հայտնվեցին տարբեր սպորտաձևերի եռանդուն երկրպագուների մոտ։

Ներկայումս մարդկանց կեպիների ու բեյսբոլի գլխարկների լայն տեսականի է առաջարկվում, յուրաքանչյուրը կարող է ընտրել ցանկացած գույնի և ցանկացած տեսակի գլխարկ։ Դրանք հիմա էլ օգտագործվում են և՛ որպես ամենօրյա ոճային գլխարկներ, և՛ որպես մարքեթինգային գործիք, և՛ որպես պաշտպանություն անձրևից ու շոգից։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular