ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցահարկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բողոքի ակցիաները չեն հանդարտվում արդեն մոտ մեկ ամիս։ Բայց Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հրաժարականը պահանջում են բողոքի շարժումն ու նրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, մտադիր չէ զիջել։ Ընդհակառակը, կառավարության ղեկավարի թիմն անցել է հարձակման։ Նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայ առաքելական եկեղեցին ունի ակտիվներ, մասնավորապես տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը, և մտադիր են քննարկել եկեղեցու համար հարկային արտոնությունները չեղարկելու հարցը, գրում է kommersant.ru-ն։

Բողոքի ակցիաների կազմակերպիչներից, «Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը kommersant.ru-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին թե ինչպե՛ս են ցուցարարները մտադիր հասնել իրենց նպատակին, ասել է, որ «անհրաժեշտ է, որ 200-300 հազար մարդ դուրս գա և ճնշում գործադրի կառավարության, խորհրդարանի վրա»։

Մինչ օրս, սակայն, իշխանությունների հետ անհամաձայնության նման թվով մարդիկ Երևանի փողոցներում չեն նկատվել, թեև ներկայիս ակցիաներն ամենախոշորն են վերջին վեց տարիների ընթացքում։ Ծավալով դրանք կարելի է համեմատել 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ։

Բայց, ի տարբերություն շարժման, որն այն ժամանակ գլխավորում էր ներկայիս վարչապետը որպես ընդդիմադիր, նրա հակառակորդներին դեռ չի հաջողվել լուրջ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար և նրանք չեն համոզել իշխանությանը գնալ զիջումների։

«Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հույս ունի իրավիճակը շրջել։ Հանրահավաքների միջև դադարները խարիզմատիկ քահանան լրացնում է փորձագետների, գործարարների, տնտեսագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպումներով։

Ակնհայտորեն նա փորձում է տպավորություն ստեղծել, թե երկրում ձևավորվում է իշխանությանն այլընտրանքային ուղեղային կենտրոն, որը հավակնում է լինել որոշում կայացնող կենտրոն։ Հայաստանում, ի դեպ, արդեն հայտարարություններ են եղել, որ արքեպիսկոպոսը կարող է վարչապետ դառնալ Նիկոլ Փաշինյանի փոխարեն։

Սակայն Հայաստանի օրենսդրության համաձայն այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող վարչապետ լինել։ Իսկ բացի հայկական անձնագրից, արքեպիսկոպոսն ունի նաև կանադական անձնագիր՝ 2003 թվականից Բագրատ Գալստանյանը ղեկավարել է Կանադայի հայոց թեմը։ Նա ինքն արդեն հայտարարել է, որ «ծառայելու է սեփական երկրին` Հայաստանի Հանրապետությանը և պատրաստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից»։

«Մեր շարժումն ունի առաջնորդ՝ Բագրատ Գալստանյանը։ Իմ կարծիքով, նա փոխզիջումային առաջնորդ է։ Իսկ քաղաքացիությունը խնդիր չէ։ Լուծումը կա, և մեր իրավաբանները ներկայացրել են իրենց տեսլականն այդ հարցում»,- kommersant.ru-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չմանրամասնելով, սակայն, թե ինչ է քննարկվում։

Հայաստանի իշխանություններն իրենց հերթին հասկացնում են, որ եթե եկեղեցին որոշել է զբաղվել քաղաքականությամբ, ապա կարող է տուժել քաղաքական գործիչներից։

Հայաստանի խորհրդարանի խոսնակ և Նիկոլ Փաշինյանի մերձավոր համախոհ Ալեն Սիմոնյանն ասել է, որ «եկել է ժամանակը քննարկելու և հասկանալու, թե ինչո՞ւ այն հարկային պարտավորությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում բոլորի համար, չեն տարածվում եկեղեցու վրա»: Թեման շարունակել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա հայտարարել է, որ «Հայաստանում շրջանառվող բոլոր ֆինանսական ռեսուրսները պետք է դուրս գան ստվերից», և եկեղեցին այդ առումով բացառություն չպետք է լինի»։ Պարոն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ եկեղեցին ունի հարկային արտոնություններ, ինչպես նաև տարբեր տարածքներ, այդ թվում չօգտագործված, որոնք կարող են օգտագործվել պետության կարիքների համար։

Նիկոլ Փաշինյանը ևս ուշադրություն է դարձրել նաև Հայ առաքելական եկեղեցուն: Ելույթ ունենալով խորհրդարանում նա ասել է, որ հայ հոգևորականության ներկայացուցիչները միջնադարում գնացել են Բյուզանդական Կեսարիա, որտեղ օծվել են, իսկ տուն վերադառնալով դարձել են «ազդեցության գործակալներ»։ Դրանից հետո, նշել է վարչապետը, ոչինչ չի փոխվել։

«Բայց մենք այդ հարցը կլուծենք երկու-երեք ամսում»,- խոստացել է նա:

Նման հայտարարությունները նախ վկայում են այն մասին, որ իշխանությունները պատրաստ են հակազդել բողոքի շարժմանը, երկրորդ հերթին նրանք իրենց բավականին վստահ են զգում։

ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, նկարագրելով իրավիճակը Հայաստանում, մատնանշում է մի քանի գործոններ, որոնք թույլ են տալիս երկրի ներկայիս ղեկավարությանը մնալ ոտքի վրա չնայած ոչ պոպուլյար այնպիսի քայլերին, ինչպիսիք են տարածքային զիջումները Բաքվին։

«Հասարակությունը հոգնել է հակամարտությունից, մշտական ​​մոբիլիզացիայից։ Կարելի է ասել, որ այժմ հայ հասարակությունը զորացրվում է։ Եվ այդ գործընթացներն այսօր չեն սկսվել, ոչ Փաշինյանի օրոք»,- kommersant.ru-ին տված հարցազրույցում նշել է փորձագետը։

Երկրորդ կարևոր կետը, ըստ Սերգեյ Մարկեդոնովի, ընդդիմության վառ լիդերների, գրավիչ ծրագրերի և ապագայի քայլերի ըմբռնման բացակայությունն է:

«Հայերի մոտ կա մի պարզ հարց. Փաշինյանը գնաց և ի՞նչ անենք հետո։ Մոբիլիզացվու՞մ ենք։ Բանակցու՞մ ենք։ Ի՞նչ ենք անում: Պատասխան չկա, և չկա այլընտրանքային ծրագիր։ Գալստանյանը քաղաքական գործիչ չէ, նա արտահայտում է հայ հասարակության ցավը, բայց ինչպե՞ս կարելի է այդ գործընթացը վերածել քաղաքական քայլերի»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular