ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել ՔՊ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՔՊ-ից հեռացվեց ոմն Թաթուլ Բաղդասարյան: ՔՊ վարչության նիստում այդ մասին հայտարարվեց, բայց չնշվեց՝ ինչում է վերջինս մեղավոր:

Պարզվեց՝ վերջինս կաշառակեր է և նրան մեղադրանք է առաջադրվել: 

MediaHub-ը Datalex-ից ծանոթացավ գործի մանրամասներին, թե ինչի համար է մեղադրվում Նիկոլ Փաշինյանի կուսակցության արդեն նախկին անդամը:

Ըստ այդմ, մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ  Թաթուլ Կազբեկի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ Մարտունու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար, պաշտոնից բխող հեղինակությունը, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն մասնաճյուղի Մարտունի տեղամասի տեսուչ, իր անմիջական ենթակայությամբ աշխատող Շմավոն Գվիդոնի Կարապետյանից 2021 թվականի մայիսի 24-ին որպես կաշառք անձամբ, իր համար ստացել է 100.000 ՀՀ դրամ, Ծովինար գյուղի բնակիչ Հովսեփ Անուշավանի Հարեյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար նրանից որպես կաշառք անձամբ, իր համար 2021 թվականի մայիսի 27-ին և հունիսի 01-ին ստացել է ընդհանուրը 295.000 ՀՀ դրամ, Մարտունի տեղամասի ավագ տեսուչ, իր անմիջական ենթակայությամբ աշխատող Վարուժան Կարապետի Ալեքսանյանից 2021 թվականի հուլիսի 31-ին որպես կաշառք անձամբ իր համար ստացել է 50.000 ՀՀ դրամ, իսկ Վարդաձոր գյուղի բնակիչ Պապին Մնացականի Սիրականյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար նրանից 2021 թվականի սեպեմբերի 03-ին ընդունել է որպես կաշառք գույքային առավելություն, այն է՝ տնայնագործական եղանակով պատրաստված պանիր և կարագ տալու առաջարկը, ինչպես նաև որպես կաշառք նրանից անձամբ իր համար ստացել է 50.000 ՀՀ դրամը:

Ուշագրավն այն է, որ կաշառակերության համար մեղադրվող ՔՊ-ականը կուսակցությունից հեռացվել է մեղադրանք առաջադրվելուց մեկ տարի անց միայն՝ Թաթուլ Բաղդասարյանի գործը դատարանը ստացել է դեռ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մայիսի 23-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular