ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանին այսօր պետք է ճգնաժամային կառավարիչ, որը երկիրը դուրս բերի այս աշխարհաքաղաքական փակուղուց». Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ռուսական «ЗВЕЗДА» ռադիոկայանով հեռարձակվող «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարի հյուրը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էր:

Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրավիճակը Կարապետյանը կայուն ծանր է գնահատում: «Դա շարունակվում է բավականին երկար ժամանակ: Սա շատ է հիշեցնում իրավիճակն Ուկրաինայում: Չեմ կարծում, որ հիմա պետք է խոսեմ Ուկրաինայի մասին, բայց նկատի ունենք համակարգը, երբ դրսից ինչ-որ մեկն աշխատում է: Սպառնալիքները, որոնք կան Հայաստանում և նրա շուրջ, ստեղծված են արհեստական ձևով: Տարածաշրջան փորձում են ներխուժել արևմտյան ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, նրանք փորձում են վերաձևակերպել տարածաշրջանը, այսինքն՝ բաժանել այն նորովի, ստեղծել այնտեղ իրենց սատելիտներին, որոնք ապագայում, ամենայն հավանականությամբ, կուղղեն Ռուսաստանի դեմ: Այս կերպ հարցեր և խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի հարավային սահմանին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարծես մարիոնետ լինեն Արևմուտքի ձեռքում: Նա կատարում է նրանց առաջադրանքները, ամբողջովին կորցնելով իր ազգային տեսքը, արժանապատվությունը, անձնականն այդ թվում, հարց է՝ նա հա՞յ է, թե՞ ոչ: Նա Հայաստանի շուրջ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մեր թշնամիներն ավելանում են, բարեկամները՝ պակասում: Նման իրավիճակում կա վտանգ ազգային անվտանգության համար, և ընդհանրապես, առկա է պետականությունը կորցնելու վտանգ»,-նշել է Կարապետյանը:

Ընդգծում է, որ տարածաշրջանում զսպող և բալանս պահպանող հիմնական ուժը Ռուսաստանն է: «102-րդ ռազմաբազայի ներկայությունը ոչ միայն երաշխավորում է Հայաստանի, այլ իմ կարծիքով նաև Ռուսաստանի և նրա հարավային սահմանների անվտանգությունը: Այս պարագայում արևմտյան երկրները չեն կարողանում այնտեղ հաստատվել: Եթե անդրադառնանք ներհայաստանյան իրավիճակին, ապա պետք է հիշեցնել, որ ներկայիս իշխանությունները 2018 թ.-ին եկան կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, ինչը պահանջված էր հայ հասարակության կողմից: Կոռուպցիայի պիկ էր երկրում, դրանից օգտվելով նրանք եկան իշխանության: Բայց հիմա այս պայքարը երկրորդ պլանում է, քանի որ առաջնային է անվտանգությունը, հասարակությունը կորցրել է անվտանգության զգացողությունն իր տանը, ընտանիքում, բակում, երկրում: Այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն էլ կապված են անվտանգությունը վերագտնելու հետ: Ժողովուրդը հասկանում է, որ ներկայիս իշխանությունները ոչինչ չեն կարող անել իրենց անվտանգության համար և ուզում են փոխել նրանց»,-ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը:

Կարապետյանի կարծիքով, հատկապես 2021 թ.-ին Հայաստանի ժողովուրդն ընտրում էր ոչ թե անհատների, այլ ծրագրեր: «Այս իշխանության ծրագրում հստակ գրված է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, պետք է էլ ավելի խորացնել նրա հետ հարաբերությունները: Տեսնում ենք ներկայիս իրավիճակը: Պարտավորվել են, որ շարունակելու են ամեն ինչ անել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի էլ ավելի շատ երկրների կողմից: Սա նույնպես քանդվեց: Մեկ այլ կետ կա, որ առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Նրանց ծրագրում գրված է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ-ին վերադառնան այն տարածքները, որոնք նրանք կորցրել են 2020 թ.-ին, նկատի ունենալով այն տարածքները, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում Խորհրդային Միության շրջանում: Իսկ թե ինչ տեղի ունեցավ, բոլորս ենք տեսնում: Երբ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեցին, մարդն ասաց, որ չենք խառնվելու, չնայած նրա նախընտրական ծրագրում լրիվ այլ բան է գրված: Այս պարագայում ինչպե՞ս կարող ենք խոսել այս իշխանության լեգիտիմության մասին: Նրանք պոպուլիստներ են, խիղճ չունեն: Եթե խոսքիդ տեր չես եղել, պետք է հեռանաս:

Ցավոք, ժողովրդական ալիքի հիման վրա իշխանության եկավ դիլետանտ: 2018 թ.-ին իրեն ասել եմ՝ չպետք է լինեք վարչապետ, նա արձագանքեց, թե ինչու: Իմ պատասխանն էր՝ չեք կարող կառավարել պետությունը, դարձեք Ազգային ժողովի նախագահ, լավ եք ելույթ ունենում, կարողանում եք ստել: Կան այս զրույցի վկաներ, եթե կարող է, թող հերքի իմ խոսքերը»,-ասել է նա:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ընդգծել է՝ Հայաստանին այսօր պետք է ճգնաժամային կառավարիչ, որը դուրս կբերի մեր երկիրը ստեղծված իրավիճակից. «Նա պետք է իմանա, թե ինչ է ազգային անվտանգությունը, պետք է մի կողմ թողնի իր անձնական ցանկությունները և երկիրը դուրս բերի այս աշխարհաքաղաքական փակուղուց: Կարևոր է, որ մեկ դիլետանտին մյուսով չփոխարինենք»:

Ըստ Կարապետյանի, իրենց շարժման ստեղծումը թելադրված էր ազգի ցանկությամբ: «Ազգային արժանապատվության, պետականության պահպանում, մեր ժողովրդի կյանքի զարգացման համար պայմանների ստեղծում: Ունենք հստակ ծրագիր, կարող ենք պատասխանատվություն ստանձնել: Պետք է նախ փոխել իշխանության կառուցվածքը, խորհրդարանական կառավարումը մեզ համար չէ»,-նշել է նա, նույն համատեքստում հավելելով, որ Ադրբեջանին չենք պարտվել մարտի դաշտում, պարտվել ենք, քանի որ Ադրբեջանը գերազանցել է մեզ կառավարման մեջ: Տեղեկացնում է, որ ստեղծել են ազգային հպարտության հանրային տրիբունալ, որն ուսումնասիրում է, թե ինչ է արել ներկայիս ղեկավարն իր թիմով, հուսով է, որ սեպտեմբերի 1-ին կտեղեկանանք տրիբունալի որոշման մասին և դրանից ելնելով, առաջ կընթանանք:

Նա անդրադարձել է զինանշանի փոփոխության, եկեղեցու և առհասարակ քրիստոնեության դեմ իշխանության մղած «պայքարին»: Կարծիք հայտնել, որ կարծես թե համակարգային ձևով 2018 թ.-ից պայքարում են հայի տեսակի դեմ, ինչը մեր ժողովուրդն արդեն հստակորեն գիտակցում է: Իսկ հնարավո՞ր է այս պայմաններում իմպիչմենթ հայտարարել Փաշինյանին: Կարապետյանը կարծում է, որ ոչ, և մանրամասնում է, թե ինչու. «Փաշինյանն այն իրավիճակում չէ, որ կարող է հրաժարական տալ: Նա չի կարող և չի գնա: Նա հանձնեց Ղարաբաղը, հանձնում է տարածքներ, ինչպե՞ս կարող է հեռանալ: Ձեզ թվում է, որ նա կարո՞ղ է գոյատևել առանց իր պաշտոնի»:

Կարապետյանը վստահ է, որ որևէ փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն չի կարող երաշխիք լինել խաղաղության, եթե դու չունես անվտանգային ուժեղ համակարգ, իսկ դրա համար պետք է ունենալ ռազմավարական դաշնակից: Հայաստանի համար դա Ռուսաստանի Դաշնությունն է:

Զրույցն ավարտվում է լավատեսական նոտաներով. «Այն ազգերը, որոնք ընկել են կռվի ժամանակ, նորից կվերածնվեն, իսկ նրանք, որոնք հանձնվել են, անհետանում են: Ազգի գոյության այլ բանաձև չկա: Ես լիահույս եմ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular