Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հայաստանին այսօր պետք է ճգնաժամային կառավարիչ, որը երկիրը դուրս բերի այս աշխարհաքաղաքական փակուղուց». Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ռուսական «ЗВЕЗДА» ռադիոկայանով հեռարձակվող «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարի հյուրը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էր:

Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրավիճակը Կարապետյանը կայուն ծանր է գնահատում: «Դա շարունակվում է բավականին երկար ժամանակ: Սա շատ է հիշեցնում իրավիճակն Ուկրաինայում: Չեմ կարծում, որ հիմա պետք է խոսեմ Ուկրաինայի մասին, բայց նկատի ունենք համակարգը, երբ դրսից ինչ-որ մեկն աշխատում է: Սպառնալիքները, որոնք կան Հայաստանում և նրա շուրջ, ստեղծված են արհեստական ձևով: Տարածաշրջան փորձում են ներխուժել արևմտյան ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, նրանք փորձում են վերաձևակերպել տարածաշրջանը, այսինքն՝ բաժանել այն նորովի, ստեղծել այնտեղ իրենց սատելիտներին, որոնք ապագայում, ամենայն հավանականությամբ, կուղղեն Ռուսաստանի դեմ: Այս կերպ հարցեր և խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի հարավային սահմանին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարծես մարիոնետ լինեն Արևմուտքի ձեռքում: Նա կատարում է նրանց առաջադրանքները, ամբողջովին կորցնելով իր ազգային տեսքը, արժանապատվությունը, անձնականն այդ թվում, հարց է՝ նա հա՞յ է, թե՞ ոչ: Նա Հայաստանի շուրջ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մեր թշնամիներն ավելանում են, բարեկամները՝ պակասում: Նման իրավիճակում կա վտանգ ազգային անվտանգության համար, և ընդհանրապես, առկա է պետականությունը կորցնելու վտանգ»,-նշել է Կարապետյանը:

Ընդգծում է, որ տարածաշրջանում զսպող և բալանս պահպանող հիմնական ուժը Ռուսաստանն է: «102-րդ ռազմաբազայի ներկայությունը ոչ միայն երաշխավորում է Հայաստանի, այլ իմ կարծիքով նաև Ռուսաստանի և նրա հարավային սահմանների անվտանգությունը: Այս պարագայում արևմտյան երկրները չեն կարողանում այնտեղ հաստատվել: Եթե անդրադառնանք ներհայաստանյան իրավիճակին, ապա պետք է հիշեցնել, որ ներկայիս իշխանությունները 2018 թ.-ին եկան կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, ինչը պահանջված էր հայ հասարակության կողմից: Կոռուպցիայի պիկ էր երկրում, դրանից օգտվելով նրանք եկան իշխանության: Բայց հիմա այս պայքարը երկրորդ պլանում է, քանի որ առաջնային է անվտանգությունը, հասարակությունը կորցրել է անվտանգության զգացողությունն իր տանը, ընտանիքում, բակում, երկրում: Այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն էլ կապված են անվտանգությունը վերագտնելու հետ: Ժողովուրդը հասկանում է, որ ներկայիս իշխանությունները ոչինչ չեն կարող անել իրենց անվտանգության համար և ուզում են փոխել նրանց»,-ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը:

Կարապետյանի կարծիքով, հատկապես 2021 թ.-ին Հայաստանի ժողովուրդն ընտրում էր ոչ թե անհատների, այլ ծրագրեր: «Այս իշխանության ծրագրում հստակ գրված է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, պետք է էլ ավելի խորացնել նրա հետ հարաբերությունները: Տեսնում ենք ներկայիս իրավիճակը: Պարտավորվել են, որ շարունակելու են ամեն ինչ անել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի էլ ավելի շատ երկրների կողմից: Սա նույնպես քանդվեց: Մեկ այլ կետ կա, որ առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Նրանց ծրագրում գրված է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ-ին վերադառնան այն տարածքները, որոնք նրանք կորցրել են 2020 թ.-ին, նկատի ունենալով այն տարածքները, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում Խորհրդային Միության շրջանում: Իսկ թե ինչ տեղի ունեցավ, բոլորս ենք տեսնում: Երբ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեցին, մարդն ասաց, որ չենք խառնվելու, չնայած նրա նախընտրական ծրագրում լրիվ այլ բան է գրված: Այս պարագայում ինչպե՞ս կարող ենք խոսել այս իշխանության լեգիտիմության մասին: Նրանք պոպուլիստներ են, խիղճ չունեն: Եթե խոսքիդ տեր չես եղել, պետք է հեռանաս:

Ցավոք, ժողովրդական ալիքի հիման վրա իշխանության եկավ դիլետանտ: 2018 թ.-ին իրեն ասել եմ՝ չպետք է լինեք վարչապետ, նա արձագանքեց, թե ինչու: Իմ պատասխանն էր՝ չեք կարող կառավարել պետությունը, դարձեք Ազգային ժողովի նախագահ, լավ եք ելույթ ունենում, կարողանում եք ստել: Կան այս զրույցի վկաներ, եթե կարող է, թող հերքի իմ խոսքերը»,-ասել է նա:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ընդգծել է՝ Հայաստանին այսօր պետք է ճգնաժամային կառավարիչ, որը դուրս կբերի մեր երկիրը ստեղծված իրավիճակից. «Նա պետք է իմանա, թե ինչ է ազգային անվտանգությունը, պետք է մի կողմ թողնի իր անձնական ցանկությունները և երկիրը դուրս բերի այս աշխարհաքաղաքական փակուղուց: Կարևոր է, որ մեկ դիլետանտին մյուսով չփոխարինենք»:

Ըստ Կարապետյանի, իրենց շարժման ստեղծումը թելադրված էր ազգի ցանկությամբ: «Ազգային արժանապատվության, պետականության պահպանում, մեր ժողովրդի կյանքի զարգացման համար պայմանների ստեղծում: Ունենք հստակ ծրագիր, կարող ենք պատասխանատվություն ստանձնել: Պետք է նախ փոխել իշխանության կառուցվածքը, խորհրդարանական կառավարումը մեզ համար չէ»,-նշել է նա, նույն համատեքստում հավելելով, որ Ադրբեջանին չենք պարտվել մարտի դաշտում, պարտվել ենք, քանի որ Ադրբեջանը գերազանցել է մեզ կառավարման մեջ: Տեղեկացնում է, որ ստեղծել են ազգային հպարտության հանրային տրիբունալ, որն ուսումնասիրում է, թե ինչ է արել ներկայիս ղեկավարն իր թիմով, հուսով է, որ սեպտեմբերի 1-ին կտեղեկանանք տրիբունալի որոշման մասին և դրանից ելնելով, առաջ կընթանանք:

Նա անդրադարձել է զինանշանի փոփոխության, եկեղեցու և առհասարակ քրիստոնեության դեմ իշխանության մղած «պայքարին»: Կարծիք հայտնել, որ կարծես թե համակարգային ձևով 2018 թ.-ից պայքարում են հայի տեսակի դեմ, ինչը մեր ժողովուրդն արդեն հստակորեն գիտակցում է: Իսկ հնարավո՞ր է այս պայմաններում իմպիչմենթ հայտարարել Փաշինյանին: Կարապետյանը կարծում է, որ ոչ, և մանրամասնում է, թե ինչու. «Փաշինյանն այն իրավիճակում չէ, որ կարող է հրաժարական տալ: Նա չի կարող և չի գնա: Նա հանձնեց Ղարաբաղը, հանձնում է տարածքներ, ինչպե՞ս կարող է հեռանալ: Ձեզ թվում է, որ նա կարո՞ղ է գոյատևել առանց իր պաշտոնի»:

Կարապետյանը վստահ է, որ որևէ փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն չի կարող երաշխիք լինել խաղաղության, եթե դու չունես անվտանգային ուժեղ համակարգ, իսկ դրա համար պետք է ունենալ ռազմավարական դաշնակից: Հայաստանի համար դա Ռուսաստանի Դաշնությունն է:

Զրույցն ավարտվում է լավատեսական նոտաներով. «Այն ազգերը, որոնք ընկել են կռվի ժամանակ, նորից կվերածնվեն, իսկ նրանք, որոնք հանձնվել են, անհետանում են: Ազգի գոյության այլ բանաձև չկա: Ես լիահույս եմ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու»:

Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. Հաջիև
Ամենադիտված