ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը նշել է Հայաստանում զանգվածային բողոքի ցույցերի պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում զանգվածային բողոքի ցույցերը երկրի բնակիչների ընդհանուր հիասթափության արդյունքն է, որը մի քանի խոշոր պարտությունների հետևանքով է, ասել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսեյ Ֆենենկոն, գրում է gazeta.ru-ն։

Ցուցարարների հիմնական նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է, քանի որ նրան են համարում Ադրբեջանին տարածքներ հանձնելու մեղավորը, նշել է գիտնականը։

«Հայաստանում կա սեփական պարտության ցավալի զգացում, մի զգացում, որը կուտակվում էր վերջին մեկ տարվա ընթացքում»,- համոզված է Ֆենենկոն։

Երկրի բնակիչների հիասթափությունը պրոֆեսորը բացատրել է նրանով, որ նրանք հույս ունեին վերադարձնել իրենց կորցրած տարածքները, իսկ ավելի ուշ վրեժ լուծել Ադրբեջանից արևմտյան զենքի օգնությամբ, սակայն ոչ ոք չաջակցեց Հայաստանին Ադրբեջանի հետ առճակատման հարցում, իսկ երկրի սեփական բանակը թույլ է։ Նա հիշեցրել է, որ ընդդիմությունը ցանկանում է վարչապետ դարձնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով դարձել է բողոքի շարժման առաջնորդ։

Դա երկրի ժողովրդի կողմից ձեռնարկված վերջին քայլն է, քանի որ նախկինում եկեղեցին փորձում էր չխառնվել քաղաքականությանը, նշել է պրոֆեսորը։ «Ըստ ամենայնի, բոլոր միջոցներն են սպառվել, քանի որ մարդիկ ստիպված դիմել են եկեղեցուն»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են ընթանում Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Արքեպիսկոպոս Գալստանյանն իր կողմնակիցներին կոչ է արել անհնազանդության զանգվածային ակցիաներ իրականացնել գործող իշխանության դեմ։ Հաղորդվել է, որ ոստիկանությանը չենթարկվելու համար ցուցարարներին բերման են ենթարկում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular