ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք բողոքի ակցիաները կարող են փոխել իրավիճակը Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում շարունակվում են քաղաքացիական անհնազանդության գործողությունները, լարվածությունն աճում է, ոստիկանությունը բավականին կոշտ բերման է ենթարկում ամենաակտիվ ցուցարարներին։ Միաժամանակ Բագրատ Գալստանյանը, որին ցուցարարներն առաջադրել են որպես վարչապետի թեկնածու, կրկին հնչեցրել է Փաշինյանի հրաժարականի կոչ։

Որքանո՞վ է կայուն իշխանությունը Հայաստանում և արդյոք հանրապետությանը կարող է սպառնալ ապակայունացում՝ iz.ru-ի նյութում։ Չնայած Բագրատ Գալստանյանի «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման ակտիվությանը, ներկայիս իշխանությանը տապալելու հնարավորություններ չկան, վստահ են փորձագետները։

— Նմանատիպ քաղաքական գործընթացները կարող են հաջող լինել և հանգեցնել նախանշված նպատակների իրականացմանը միայն այն դեպքում, եթե դրանք ուղեկցվեն իշխանական վերնախավերի պառակտմամբ։ Այս պահի դրությամբ Հայաստանում էլիտաների պառակտման նշաններ չեն երևում,- բացատրել է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։

Փորձագետի կարծիքով Փաշինյանի կառավարության աջակցությունն արևմտյան երկրներից, ինչպես նաև Թուրքիայից ու Ադրբեջանից, կարող է կանխել ցուցարարներին։ Արտասահմանյան պետությունները գոհ են ներկայիս իշխանության արտաքին քաղաքականությունից, և դա դժվարացնում է ցուցարարների իշխանությունը հեռացնելը։

— Այս պահին ռեժիմը բավականին կայուն է։ Իսկ Բագրատ արքեպիսկոպոսը, նրան սատարող մարդիկ և մյուս ընդդիմադիր ուժերը համակարգային լուրջ դրական օրակարգ չունեն։ Նրանք ոչինչ չեն կարող առաջարկել հայ հասարակությանը,- ասել է ՄԳԻՄՕ-ի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը։

Այնուամենայնիվ ժամանակակից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բողոքի ակցիաները գլխավորում է եկեղեցու ներկայացուցիչը, բայց ընդդիմության մեջ հստակ առաջնորդի և օրակարգի բացակայությունը թույլ է տալիս Փաշինյանին բանավեճերում ազատվել քաղաքական հակառակորդներից, կարծում է փորձագիտական հանրությունը։

— Բագրատը բավականին ժողովրդականություն է վայելում, բայց խնդիրն այն է, որ ընդդիմությունն ընդհանուր առմամբ այնքան էլ հանրաճանաչ չէ, ինչը սահմանափակում է Բագրատի մանևրը։ Բացի այդ, գերակշռում են իշխանամետ սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները,- մեկնաբանել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի հեռացման սպառնալիքն այժմ ամենաիրականն է վերջին երեք տարիների ընթացքում, շարունակել է փորձագետը: Սակայն, նրա գնահատականներով, ռիսկերը դեռ կրիտիկական մակարդակի չեն հասել, և իշխանությունները կարող են վերահսկել իրավիճակը։

-Հայաստանի բնակչության շրջանում ներկայիս վարչապետի քաղաքականության հավանության վարկանիշը ցածր մակարդակի վրա է՝ 9,1 %։ Փաշինյանի աշխատանքը բացասական է գնահատել մայիսի կեսերին հարցված հայերի 40 %-ը, 41,1 %-ը «բացարձակ բացասական» է վերաբերվում նրա քաղաքականությանը։ Քաղաքացիների միայն 19,1 %-ն է կարծում, որ վարչապետը չպետք է հրաժարական տա։ Սակայն փողոց դուրս եկողների թիվը բավարար չէ իշխանությունը փոխելու համար,- ասել է Հրանտ Միքայելյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular