ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը գնահատել է Հայաստանում Փաշինյանի դեմ բողոքի ակցիայի հեռանկարները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը նրա այն գործողությունների տրամաբանական հետևանքն են, որոնք չեն բավարարում բնակչության կարիքները, չնայած ցուցարարներին ցրելու ոստիկանության փորձերին երկրի ղեկավարությունը, ի վերջո, պետք է հրաժարական տա, vz.ru-ին ասել է քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը։

«Հայաստանում պարբերաբար բողոքի ցույցեր են լինում երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ցույցերը հասարակության մեջ այն առճակատման շարունակությունն են, որը սկսել է հենց ինքը՝ կառավարության ղեկավարը։ Նա արհամարհել է բնակչության կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ։ Նա որոշել է խաղալ Արևմուտքի հետ և ինչ-որ առումով հեռանալ Ռուսաստանից: Դա դժգոհություն է առաջացրել հանրապետության բնակիչների մոտ»,- ասել է քաղաքագետը։

«Եթե բողոքի ակցիաները շարունակվեն, ապա պետք է ակնկալել ավելի կոշտ հակազդեցություն ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այդ միջոցները դժվար թե կարողանան հաղթահարել ճգնաժամը: Վերջին հաշվով, իմ կարծիքով, Փաշինյանը պետք է հրաժարական տա: Դա թույլ կտա ՀՀ քաղաքացիներին ընտրել այնպիսի իշխանություն, որը կհետևի երկրի ազգային շահերին»,- եզրափակել է զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դեմ ցուցարարները փակում են փողոցներ։ Ոստիկանությունն իր հերթին տասնյակ քաղաքացիների է բերման ենթարկում։ Նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանին հրավիրել էր ժողովրդի հետ հանդիպման։ Ցուցարարների առաջնորդը նշել էր, որ եթե վերջինս չներկայանա, «իրավական լեգիտիմության ավարտին զուգահեռ կկորցնի նաև բարոյական լեգիտիմությունը»։

Վարչապետի հետ հանդիպելու համար Բագրատ Գալստանյանը գնացել էր կառավարական ամառանոցներ։ Փաշինյանը, սակայն, տեղում չէր։ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Տարոն Չախոյանի խոսքով վարչապետն այդ պահին գտնվում էր հեղեղումների գոտում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular