ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԽՔ-ը՝ 070 կոդի անձնագրով ՀՀ լիարժեք քաղաքացի. արցախահայերին խաբո՞ւմ են. Yerkir.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով 2023 թ. սեպտեմբերին արցախահայության բռնագաղթն ու դրանով պայմանավորված նոր իրողությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ քաղաքացի չհամարելու քաղաքականությունը՝ 070 կոդով անձնագրերը ոչ թե ՀՀ քաղաքացիության անձնագիր, այլ իբրև ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու փաստը, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ՝ պարզելու, արդյո՞ք Արցախում ծնված և մեծացած, Արցախի Հանրապետությունում գրանցում ունեցած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անցել է այն նույն իրավական գործընթացը, ինչն այսօր պարտադրվում է արցախահայությանը: Այն է՝ Արմեն Գրիգորյանն ունի՞ ՀՀ քաղաքացիություն, եթե այո, ապա ե՞րբ է ստացել այն, ե՞րբ և ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Անվտանգության խորհրդի գրասենյակը գրավոր պատասխանել է, որ Արմեն Գրիգորյանն ունի ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության անձնագիր, որը ստացել է 2018 թ. մարտի 5-ին:

Անվտանգության խորհրդի գրասենյակը շատ հմտորեն շրջանցել է ու չի պատասխանել մեր կարևոր հարցերից մեկին՝ ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել Արմեն Գրիգորյանն իր այդ ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Մեր ձեռքի տակ է Արմեն Գրիգորյանի՝ 2018 թ. մարտի 5-ին ստացած այդ անձնագիրը, որը նա ստացել է, ուշադրություն, Արցախից, քանի որ անձնագրում առկա է 070 կոդը, իսկ գրանցման հասցեն եղել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Ուլուբաբյան փողոցի համապատասխան տունը (գրանցման ամսաթիվը՝ 2001 թվականի մարտի 30):

Փաստենք, որ Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին, նշված (070 կոդով) անձնագրով: ԱԽՔ նշանակվելուց 3 ամիս անց՝ 2018 թ. օգոստոսի 15-ին, Արմեն Գրիգորյանը նույն 070 կոդով Արցախի իր անձնագրում կատարել է միայն գրանցման հասցեի փոփոխություն՝ հաշվառվելով Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի համապատասխան բնակարանում: Ըստ երևույթին՝ Արմեն Գրիգորյանը դրանից հետո էլ շարունակել է գործածել նշված անձնագիրը, չի բացառվում՝ մինչ օրս էլ Արմեն Գրիգորյանի անձնագիրը դա է, քանզի վավերականության ժամկետը մինչև 2028 թ. մարտի 5-ն է:

Վերոնշյալից ստացվում է հետևյալը.

ա. Անվտանգության խորհրդի գրասենյակը իր գրավոր պատասխանով Արցախի Հանրապետությունում գործած (070 կոդով տրված) անձնագիրը լիարժեքորեն համարում է ՀՀ քաղաքացիության անձնագիր, իսկ այդ անձնագիրը կրողին՝ ՀՀ քաղաքացի (տե՛ս ԱԽՔ-ի օրինակը):

բ. Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագրով, իբրև լիարժեք ՀՀ քաղաքացի, 2018 թ. մայիսի 17-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է պետական բարձրագույն պաշտոններից մեկին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին:

գ. Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագիրը չի համարվել ճամփորդական փաստաթուղթ, և Արցախի Մարտունի քաղաքում հաշվառում ունեցող Արմեն Գրիգորյանը չի անցել այն նույն իրավական գործընթացը, ինչն այսօր պարտադրվում է արցախահայերին: Այն է՝ Արմեն Գրիգորյանը դիմում չի ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և վերջինիս 070 կոդով անձնագիրը համարվել է ՀՀ քաղաքացիության անձնագիր, իսկ ինքը՝ ՀՀ քաղաքացի:

Ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը նույկերպ չի վարվում բազմահազար արցախահայության հետ, և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ ամենը, բոլորովին այլ քննարկման հարցեր են:

Հ.Գ. Սեփական հայրենիք Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն ու անմնացորդ ծառայելը Փաշինյանի իշխանությանը՝ արդեն իսկ խոսում է Արմեն Գրիգորյանի բարոյական նկարագրի մասին, և այս փաստը մի փոքրիկ հավելում է այդ ամենին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular