ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղավնոն կրկնվեց Կիրանցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իհարկե՛ հետևում եմ լրահոսին, մեզանից լավ ոչ ոք չի հասկանա Կիրանցի բնակիչներին։ Գիտե՞ք` դա ինչ զգացողություն է, երբ մի օր արթնանում ես, ու ասում են՝ այն, ինչ քոնն էր, այլևս քոնը չի։ Ու ցավալին այն է, որ քո ոնեցածը գոնե քո հային չի բաժին հասնում, այլ` քո երկրի թշնամուն»,MediaHub-ին պատմում է Աղավնոյից տեղահանված ու Սիսիանում բնակություն հաստատած Արիկ Մաթևոսյանը։

Նա սոցիալական ցանցերում է տեսել, թե ինչպես են երեկ Կիրանցի բնակիչները քանդում իրենց գույքը, փորձում վառել ունեցվածքը։

«Նույն վիճակն էր նաև Աղավնոյում․ հրշեջ մեքենան կանգնել էր գյուղամեջում, իսկ ոստիկանության ծառայողները չէին թողնում, որ կրակին տանք մեր ունեցվածքը։ Գիտեմ, շատերը կարող են մեղադրել մեզ դրանում, բայց դա միակ սրտահովությունն էր»,- ասում է նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ ինքն առաջինն է վառել իր տունը՝ անհրաժեշտ գույքը տեղափոխելուց հետո։ Չէր ուզում սփյուռքի աջակցությամբ կառուցված երկհարկանի, ժամանակակից ստանդարտներով, կարմիր կտուրով տունը լավ վիճակում թողնել Ադրբեջանին։ 

«Դուռ, պատուհան, տանիքի թիթեղ. չթողեցին` հանենք։ Դրա համար բենզինը շաղ տվեցի ու վառեցի։ Հրշեջները եկան, ոստիկանները հավաքվեցին։ Աղավնոյի միանման բնակարաններն այնպիսի շինանյութով են կառուցել, որ տունն ամբողջությամբ չէր վառվում։ Դրա համար իմ երկու եղբայրներն այլ բան մտածեցին, խոզը մորթեցին ու արյունը քսեցին պատերին»,- ծանր օրերի հիշողություններով է կիսվում 39-ամյա տղամարդը։ Ասում է, որ դրանից հետո իր մուտքը գյուղ արգելվեց, անգամ այն դեպքում, երբ երեխաների հետ վերջին անգամ փորձում էր ներս մտնել ու հրաժեշտ տալ Աղավնոյին։

«20 տարի այնտեղ եմ ապրել, հետո ամուսնացել, երեխաներս այնտեղ են ծնվել, մեծացել։ Գյուղի և՛ ծաղկունքն եմ տեսել, և՛ անկումը, բայց պարեկային ծառայություն էր իրականացվում, չթողեցին մտնեմ, ինձ «տերորիստի» տեղ էին դրել։ Գյուղից վերջին դուրս եկողները եղել են հայրս, մայրս ու եղբայրներս»,- ասում է նա։

Աղավնոյի անկումից հետո Արիկն աշխատանքի է անցել Լիսագորում։ Նոր կառուցված ճանապարհից, որը շրջանցում էր Աղավնոն, երևում էր հեռվից մեղվի փեթակներ հիշեցնող գյուղը։

«Տեսել եմ, թե ինչպես են քանդում Աղավնոն, սիրտս ցավում էր, այլևս դժվար էր նայել։ Հիմա, երբ նույն պատկերը տեսնում եմ Կիրանցում, մտովի հիշում եմ Աղավնոն ու տնավեր դարձած իմ հայրենակիցներին։ Ասում էի՝ թող ոչ ոք այլևս չտեսնի այս ցավը, բայց այն դեռ շարունակվում է, թե մինչև ե՞րբ, չգիտեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular