ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուռնուխում ապրելու մասին 4 տարի է մոռացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմա, երբ ամբողջ լրահոսը Տավուշի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին է, Սյունիքի մարզի՝ ադրբեջանցիների հետ «կիսված» Շուռնուխ գյուղում զարմանում են, որ իրենցով հետաքրքրվողներ կան։ 

Վարչական ղեկավարը MediaHub-ի հետ կիսվեց իր մտագոհություններով․ Շուռնուխում կյանքը կանգ է առել, մարդիկ ընդամենը գոյատևում են, լիարժեք ապրելու մասին, արդեն 4 տարի է, մոռացել են։ 

«Այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին, գնացին ու հետ չեկան։ Նրանց մի մասը վարձակալական հիմունքներով ապրում է Կապանում, Գորիսում ու տարբեր բնակավայրերում։ Համայնքը 13 տուն է կառուցել, արդեն ամեն ինչ պատրաստ է, բայց վերադարձող դեռ չի եղել։ Նույնիսկ Արցախից տեղահանված ընտանիքներին ենք առաջարկել, եկել ու տեսել են, որ ադրբեջանցիները շատ մոտ են, չեն մնացել, որովհետև իրենց պատճառով են տուն-տեղ կորցրել։ Անվտանգության երաշխիք չկա, չգիտեմ, անորոշություն է»,- ասաց Գրիգոր Դարբինյանը։

Նախքան 2020 թվականի դեպքերը Շուռնուխի բնակիչները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Դարբինյանն ասում է, որ բոլորը խոշոր ու մանր եղջերավոր անասուններ ունեին։ Ցավոք վաճառեցին, քանի որ արոտավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

«Հիմա ո՛չ անասնապահությամբ ենք զբաղվում, ո՛չ հողագործությամբ։ Մարդիկ բոլորն իրենց տներում են, անգործություն է»։

Շուռնուխում այժմ 28 ընտանիք է ապրում, մանկապարտեզ է հաճախում 7, իսկ դպրոց՝ 16 երեխա։ Մինչ ադրբեջանցիների հայտնվելը, այդ թիվը հասնում էր 40-ի։ Նրանք, ովքեր հարկադրաբար հեռացան գյուղից, կվերադառնան արդյո՞ք։

«Եթե անգամ չգան, ոչ ոք չի կարող մեղադրել նրանց, որովհետև ամենուր ադրբեջանցիների ներկայությունն է։ Իհարկե՛, չէինք ցանկանա, որ այստեղ լինեն, բայց ի՞նչ կարող ենք անել, գնալու այլ տեղ չունենք։ Մի քանի անգամ անասուններն անցել են մյուս կողմ, ռուսների միջոցով վերադարձրել ենք, հիմա նրանք էլ են հեռացել մեր տարածքից։ Մեր հույսը մենք ենք ու սահմանապահները։ Չգիտենք՝ վաղն ինչ կլինի»,- հավելեց Դարբինյանը։

Նա նաև անդրադարձավ ԱԺ նախագահի այսօրվա հայտարարությանը, թե «ՔՊ-ն Կիրանցում շռնդալից հաղթանակ է տանելու ընտրությունների ժամանակ»։ Շուռնուխի վարչական ղեկավարը չբացառեց, որ Սիմոնյանը հավանաբար նկատի է առել իրենց գյուղի օրինակը, որովհետև 2021 թվականի ընտրություններից առաջ եկել են խաղաղության կեղծ օրակարգով ու կեղծ խոստումներով։ Սակայն դրանից հետո՝ 2022-ին, Սյունիքում պատերազմ էր, որի արդյունքում ՀՀ սուվերեն տարածք մխրճված ադրբեջանցիներն առ այս պահը դուրս չեն եկել։ 

«Շուռնուխցիներն այլևս ոչ ոքի չեն հավատում։ Ժողովրդի մասին մտածող չկա։ 2020-ից հետո ամեն ինչ փոխվեց և իմաստազրկվեց: Ինչ վերաբերում է անվտանգությանը, խոսք չկա, քանի ադրբեջանական դրոշը և ադրբեջանցիները երևում են մեր տներից»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular