ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Կիրանցում այս պահին շարունակվում են սահմանազատման-սահմանագծման չափագրման աշխատանքները, հարևան Ոսկեպարում անհանգիստ են։ Գյուղում տրամադրությունները փոխվել են հատկապես այն ժամանակ, երբ սահմանային սյուները տեղադրվել են նաև Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում։ 

«Մարտի 18-ին և ապրիլի 17-ին վարչապետի հանդիպման ժամանակ գյուղի մեծամասնությունը նրան ոչինչ չի ասել, չի հանդիմանել, որովհետև ինքն այնպես էր նկարագրել իրավիճակը, որ ինչ-որ տեղ նաև մենք ենք շահելու սահմանագծման գործընթացից։ Հիմա արդեն պարզ է, որ Բաղանիս հասնելու համար ճանապարհից ընդամենը 20 մետրի վրա պետք է զգանք ադրբեջանցիների ներկայությունը, և կամ եկեղեցուց քիչ ներքև կանգնած պիտի լինեն ադրբեջանցի սահմանապահները, ինչպե՞ս եք պատկերացնում այստեղ կյանքը։ Հիմա ոսկեպարցիք բոլորը միաձայն դեմ են այն ամենին, որի անունը դրել են սահմանազատում-սահմանագծում»,- MediaHub-ին իր մտահոգությունը հայտնեց Ոսկեպարի բնակիչներից մեկը։

Մեր զրուցակիցն ասաց, որ քանի օր է գյուղի տղամարդկանց մի մասը գտնվում է Կիրանցում։ Գնացել են տեղացիների հետ պայքարելու, որը, ցավոք, արդյունք չի տվել։

«Ասում եմ ձեզ, սահմանազատման գործընթացից հետո սահմանապահ այս գյուղերում սկսվելու է արտագաղթը, որովհետև այստեղ երեխա պահելու տեղ չէ, չենք վստահում ո՛չ Նիկոլի խոստումներին, ո՛չ էլ ադրբեջանցիների «խաղաղասիրությանը»»,- ասաց նա։ 

Նշենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանային սյունը տեղադրվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց բավականին հեռու, իսկ իրականում հեռավորությունն ընդամենը մի քանի մետր է։ 

Գյուղում մտավախություն ունեն, որ սահմանամերձ բնակավայրերին սպասում է Արցախի ճակատագիրը։

«Այո՛, սա գյուղերի հայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է նաև մյուս մարզեր, եթե ոչ Երևան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular