ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջացել է Փաշինյանին հեռացնելու ունակ բաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետի պաշտոնում իր թեկնածության մասին, գրում է vz.ru-ն։ Գալստանյանը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մասին պայմանավորվածություններից հետո բողոքի հիմնական դեմքը։ Ինչո՞ւ է հոգևորականը դարձել երկրի գլխավոր ընդդիմադիրը և որքա՞ն են նրա շանսերը Փաշինյանի հետ առերեսվելիս։

«Ես շատ թերահավատորեն եմ վերաբերվում պարոն Գալստանյանի քաղաքական հեռանկարին: Արդյո՞ք նա իրական աջակցություն ունի հասարակության մեջ: Փաշինյանը, 2020 թվականի պատերազմում պարտվելով, մեկ տարի անց աջակցություն ստացավ հայերից և դարձյալ դարձավ վարչապետ»,- նշել է քաղաքագետ Յուրի Սվետովը։ Նրա խոսքով, վարչապետը հաշվի է առնում հայ հասարակության տրամադրությունները, որը խաղաղություն է ուզում, այլ ոչ թե պատերազմ։ «Նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը, երբ ազատվի հակամարտություններից, ընդունվի ԵՄ և ՆԱՏՕ։ Նա քաղաքականություն է վարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ»,- հավելել է փորձագետը։

«Գալստանյանի թեկնածությունը Հայաստանում շատերն ընկալում են որպես լավագույնը, քանի որ նա ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ չէ և պատրաստ է աշխատել բոլորի հետ։ Նա շատ խարիզմատիկ անձնավորություն է և դարձել է վստահելի կոնսենսուսային գործիչ: Նա հայ եկեղեցու ներկայացուցիչն է, որը միավորող դեր է ունեցել Հայաստանի պատմության ընթացքում»,- ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, հայ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Փորձագետը Գալստանյանի վարչապետի պաշտոնին հասնելու ճանապարհին գլխավոր խնդիրն անվանել է երկքաղաքացիության առկայությունը, որն արգելում է նրան դիմել այս պաշտոնի համար, արքեպիսկոպոսն ունի կանադական անձնագիր։ «Որպեսզի Գալստանյանն արժանանա վարչապետի պաշտոնին, պետք է փոխել սահմանադրությունը։ Դրա համար հանրաքվե անցկացնելու կարիք չկա, բայց այդ գործընթացը կարող է երկար լինել և վատ մեսիջ կհղի, որ հիմնական օրենքը փոխվել է մեկ անձի համար: Ուստի հնարավոր է, որ հայտնվի մեկ այլ թեկնածու, որը հայտնի կդառնա առաջիկա օրերին»,- հավելել է բանախոսը։

Սվետովը վստահ է, որ Գալստանյանի երկքաղաքացիության հարցը նշանակություն չունի, եթե արքեպիսկոպոսը չունի համընդհանուր աջակցություն: «Փաշինյանը թոշակի անցած գործիչ չէ, նա շարունակում է վերահսկել հետախուզական ծառայությունները և բանակը: Հայաստանի խորհրդարանում իմպիչմենտի ընթացակարգն իրականացնողներ չկան: Նրան դեռևս աջակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հսկա հայկական համայնքները»,- ընդգծել է փորձագետը։

Գալստանյանի հռետորաբանությունը, վստահ է Սվետովը, կասկածի տակ է դնում նրա քաղաքական ապագան։ «Վեհափառն ասել է, որ Փաշինյանին մեկ ժամ է տալիս, որ նա հրաժարական տա։ Դա կարելի է ասել, եթե ձեր թիկունքում բանակ ունենայիք։ Ժամը վաղուց անցել է, և ոչինչ չի փոխվել»,- հավելել է փորձագետը:

Մելիք-Շահնազարյանը, սակայն, ընդգծել է, որ հայ հասարակության մեջ Փաշինյան գործիչը հեռացող է: «Ակնհայտ է, որ Փաշինյանի կապը ժողովրդի հետ այլևս չկա: Իշխանությունը պահպանելու նրա միակ հնարավորությունը ուժով է, ճնշելով բոլոր բողոքները։ Բայց դա չի աշխատի, քանի որ Հայաստանում դժգոհության մասշտաբները գերազանցել են հնարավորի բոլոր սահմանները։ Արդեն կա վստահություն, որ ի պատասխան վարչապետի ակտիվ գործողությունների մարդիկ ամենուրեք սկսելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ, ինչի արդյունքում Փաշինյանը կկորցնի իշխանությունը»,- վստահ է փորձագետը։

Նրա խոսքով, նույնիսկ իշխանության մեջ գտնվող կուսակցության պատգամավորների շրջանում մեծ անհանգստություն կա հնարավոր զանգվածային անկարգությունների վերաբերյալ, ինչի մասին վկայում են քաղաքական գործիչների նամակագրությունը, որը հայտնվել է համացանցում: «Եթե ընդդիմությունն աշխատի այդ ուղղությամբ, ապա կկարողանա ջարդել իշխանական պատգամավորների դիմադրությունը»,- վստահ է Մելիք-Շահնազարյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular