ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանազատման ու սահմանագծման արձանագրության ստորագրումից հետո՝ նախօրեին, Կիրանցի բնակիչների հետ Տավուշի մարզպետ Հայկ Ալումյանն է հանդիպել։ Եվ չնայած հանդիպումն անցել է փակ դռների ետևում ու գերլարված մթնոլորտում, միևնույն է, գյուղացիները հօգուտ իրենց ոչինչ չեն լսել մարզպետից։

Կիրանցի հարևանությամբ Աճարկուտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հանդիպմանը չեն թողել, բայց աճարկուտցիները ևս հարցեր ունեին, քանի որ Կիրանցի հողատարածքները հանձնելուց հետո Աճարկուտը 3 կողմից կհայտնվի շրջափակման մեջ։

«Հանդիպումից հետո փորձեցի դպրոցի բակում մարզպետին մի քանի հարց ուղղել, բայց ոստիկանները չթողեցին։ Արագ-արագ նա տեղավորվեց մեքենայում, ու շտապ հեռացան։ Բայց դա խնդրի լուծում չէ»,- MediaHub-ին իր մտագոհությունը հայտնեց Կարեն Ղազարյանը։

Մարզպետի հետ հանդիպումից մնացած հիմնական միտքը «համաձայնվե՛ք պետության կողմից փոխհատուցմանը, որ արյուն չթափվի» արտահայտությունն է, որ մարզպետն ասել է գյուղի բնակիչներին։ 

«Իմ ունեցած տեղեկություններով՝ երեկ բարձր մակարդակով նաև Տիգրանաշեն գյուղի բնակիչների հետ է հանդիպում եղել։ Առաջարկել են, որ պետությունը կփոխհատուցի ունեցվածքի կորստի դիմաց, միայն թե համաձայնվեն դուրս գալ։ Որքանով ես եմ տեղյակ, տիգրանաշենցիները համաձայնվել են, բացառությամբ 2-3 հոգու։ Հասկանո՞ւմ եք, նույն Արցախի սցենարն է․ հանձնել Բերձորն ու Աղավնոն, շատ չանցած` ամբողջ Արցախն առնել շրջափակման մեջ։ 4 անկլավը հանձնելուց հետո Հայաստանում էլ դա անխուսափելի է»,- ասաց նա։

Մարզպետի այցից հետո Կիրանցի և հարևան գյուղերի բնակիչները ժամանակավորապես բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Կարեն Ղազարյանն ասաց, որ այս պահին իրենց մոտ միայն հիասթափություն է, կատարվածը՝ սահմանապահ գյուղացիների հանդեպ՝ սրիկայություն։

«Գյուղացիները մնացել են միայնակ ու քննարկում են ամենադժվար հարցը՝ «ի՞նչ անել», չգիտենք»,- եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular