ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սողանքի հետևանքով մարդ է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մայիսի 16-ին Քոբուլեթիի մունիցիպալիտետի Կվիրիկե գյուղում սողանքի հետևանքով 53-ամյա տղամարդ է մահացել։

Վերջինս բնակվում էր նույն մունիցիպալիտետի Խեցուբանի գյուղում։

Կվիրիկեի քաղաքապետի ներկայացուցիչ Զուրաբ Լազիշվիլին radiotavisupleba-ին հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ սողանքն անսպասելի է տեղի ունեցել ջրահեռացման աշխատանքների ժամանակ:

«Պատնեշը կոտրվել և մեկ հոգու վրա է ընկել. մեծ զանգված էր: Մեկ ժամ է պահանջվել տղամարդուն դուրս բերելու համար։ Դուրս բերելու պահին նա մահացած էր»,- ասել է Լազիշվիլին։

Թեև տեղական իշխանությունները կարծում են, որ սողանքը տեղի է ունեցել հանկարծակի, սակայն բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից կազմված տարեկան հաշվետվություններում Կվիրիկե գյուղը նշված է որպես սողանքային գոտի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular