Սողանքի հետևանքով մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 16-ին Քոբուլեթիի մունիցիպալիտետի Կվիրիկե գյուղում սողանքի հետևանքով 53-ամյա տղամարդ է մահացել։
Վերջինս բնակվում էր նույն մունիցիպալիտետի Խեցուբանի գյուղում։
Կվիրիկեի քաղաքապետի ներկայացուցիչ Զուրաբ Լազիշվիլին radiotavisupleba-ին հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ սողանքն անսպասելի է տեղի ունեցել ջրահեռացման աշխատանքների ժամանակ:
«Պատնեշը կոտրվել և մեկ հոգու վրա է ընկել. մեծ զանգված էր: Մեկ ժամ է պահանջվել տղամարդուն դուրս բերելու համար։ Դուրս բերելու պահին նա մահացած էր»,- ասել է Լազիշվիլին։
Թեև տեղական իշխանությունները կարծում են, որ սողանքը տեղի է ունեցել հանկարծակի, սակայն բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից կազմված տարեկան հաշվետվություններում Կվիրիկե գյուղը նշված է որպես սողանքային գոտի։