ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»:

Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր: Այս մեր սկզբունքի ամրագրմամբ, որ ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն, էականորեն նվազեցրել ենք»,-ասաց նա:

Սա հայտարարում է մի երկրի ղեկավար, ով այս արտահայտությունից րոպեներ առաջ ասում էր, որ սահմանազատում և սահմանագծում է տեղի ունենում սովետական ամենավերջին քարտեզի հիման վրա։ Օրեր առաջ էլ գործընթացը տեղի էր ունենում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ ադրբեջանի նախագահի՝ այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթերի հիման վրա։

1or.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է հասկանալ վարչապետի այս իրար էականորեն հակասող արտահայտությունները։ «Խորհուրդ եմ տալիս վարչապետին հասկանալու փորձ չանել։ Ինքը տարբեր ժամանակներում, տարբեր հայտարարություններով է հանդես գալիս, որը ոչ մի կապ չունի իրականության հետ։

Եթե հարցը վերաբերում է դեմարկացիային և դելիմիտացիային, ապա պետք է լուծումը լինի փաթեթային, և սա Փաշինյանը խոստովանեց դեռ փետրվարի 19-ի կառավարության նիստում՝ հայտարարելով, որ բացի փաթեթայինից այլ լուծում չկա։

Գտնում եմ, որ դա ճիշտ էր։ Սա նշանակում էր, որ մինչև դեմարկացիա անելը, պետք էր դելիմիտացնել ամբողջ տարածքը, ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը և գործընթացը տանում է ուժի սպառնալիքով ու չի թաքցնում դա։ Իրեն քննարկելը անիմաստ է։ Իրեն պետք է վերլուծել օրվա կուրսով և հասկանալ, թե ինչո՞ւ է այդպիսի բան հայտարարում այսօր»,- նշեց քաղաքագետը։

Այսօրվա սկզբունքով վերլուծելիս՝ ինչո՞ւ ասաց սկզբունք ունեն, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանը դուրս չի գալու օկուպացված տարածքներից։

«Այսօրվա դրությամբ էլ փորձում է ինչ-որ բաներ ասել, բայց հեռահար նպատակներն անհասկանալի են։ Բանակցություններն ամբողջությամբ տապալված են և այս իրավիճակում իրավասու չէ բանակցել այլևս ոչ մի բան։ Քննարկել թե այս կամ այն բանն ինչու է ասում, անիմաստ եմ համարում։ Վաղն էլ այլ բան կարող է հայտարարել»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Բոզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular