ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Դանիա. մանրամասները` ըստ քաղաքագետի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Դանիայի Թագավորությունում էր: Մայիսի 13-ից  Հայաստանի վարչապետը գնացել էր Դանիայում կայանալիք ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու։ Իր այցի ընթացքում կառավարության ղեկավարը  հանդիպել է նաև Թագավորության վարչապետի, խորհրդարանի նախագահի և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։

Այս ընթացքում երկրում շարունակվում են բազմամարդ ցույցերն ու հավաքները, մեկ օրում  200-ից ավելի բերման ենթարկված եղավ հենց նրա մեկնման օրը:
Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով` նրան պլանավորված այցի շրջանակներում էին հրավիրել և դժվար թե առաջարկը մերժեր:

«Դանիա միայն Հայաստանի վարչապետին չէին հրավիրել: Կարևոր է, որ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական կազմակերպությունից հրավեր ուներ նաև Ուկրանիայի բարձրաստիճան ղեկավարությունը: Եթե չեմ սխալվում այնտեղ էր նաև Զելենսկու աշխատակազմի ղեկավարը: Այնտեղ պարզապես ժողովրդավարության հետ կապված միջոցառում էր և, բնականաբար, պիտի հրավիրվեր նաև Փաշինյանը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ երկրի այս իրավիճակում վարչապետը լքել է երկիրը,- Բադալյանն ասաց. «Չեմ կարծում, որ շարժումը հասել է ինչ-որ կրիտիկական կետի, որ պետք էր մնալ: Այս շարժումը դեռևս, այսօրվա դրությամբ իր համար վտանգ չի ներկայացնում, դրա համար էլ հանգիստ գնացել է: Այսօր խիստ սահմանափակ թվով փողոցներ են փակվել: «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական կազմակերպությունը սպասարկում է նաև Հայաստանի ոչ պաշտոնական արտաքին կապերը ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրներում, դրա համար է այդ հանդիպումը տեղի ունեցել»:

Այն, որ իմպիչմենտի գործընթացի մասին է հայտարարվել, քաղաքագետի գնահատմամբ` անհանգստացնող չէ, քանի որ հանրային լայն ճնշում դեռ չկա, բացի այդ էլ գործընթացը հաջողելու համար անհրաժեշտ է ՔՊ մոտ 20 պատգամավորի ձայն, որը կարող է փոխվել միայն հանրային լայն ճնշմամբ: Իսկ եթե իմպիչմենտի գործընթացը հաջողություն չունեցավ, ապա 6 ամսով ընդդիմությունը նորից անվտանգության երաշխիք է տալիս իշխանությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular