ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս սահմանապահները կմնան Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս սահմանապահները կմնան Հայաստանում։ Հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

Նրա խոսքով՝ Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր աշխատանքային խմբերը Ադրբեջանի հետ շփման գծից ու փակել ներկայության խնդիրը այն տարածքներում, որոնք ոչ մի կերպ օրենքով սահմանված չեն։ «Այս որոշումն ընդունված է»,- նշել է ԱԴԾ ղեկավարը ՌԴ Դաշնային խորհրդում կայացած լիագումար նիստում։

Ըստ նրա՝ սահմանապահները կպաշտպանեն Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը։

Բորտնիկովը հավելել է, որ շուտով կփակվի ՌԴ ԱԴԾ-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված սահմանապահ կետը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular