Ռուս սահմանապահները կմնան Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուս սահմանապահները կմնան Հայաստանում։ Հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
Նրա խոսքով՝ Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր աշխատանքային խմբերը Ադրբեջանի հետ շփման գծից ու փակել ներկայության խնդիրը այն տարածքներում, որոնք ոչ մի կերպ օրենքով սահմանված չեն։ «Այս որոշումն ընդունված է»,- նշել է ԱԴԾ ղեկավարը ՌԴ Դաշնային խորհրդում կայացած լիագումար նիստում։
Ըստ նրա՝ սահմանապահները կպաշտպանեն Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը։
Բորտնիկովը հավելել է, որ շուտով կփակվի ՌԴ ԱԴԾ-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված սահմանապահ կետը։