ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը բացատրել է, թե ինչ հանգամանքներում Փաշինյանը հրաժարական կտա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կլինի միայն այն դեպքում, եթե դա ցանկանա քաղաքական վերնախավը։ Այս մասին ura.news-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Հումանիտար և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը։

«Եթե Հայաստանում քաղաքական վերնախավի մի զգալի հատվածի համար ձեռնտու լինի Փաշինյանին տապալելը, ապա միգուցե ինչ-որ բան ստացվի։ Բայց դա չի նշանակում, որ հրաժարականը կարող է տեղի ունենալ հենց հիմա: Իմ կարծիքով վերնախավից Փաշինյանին գործնականում սպառնացող ոչինչ չկա։

Բայց ամեն ինչ կարող է փոխվել. այդ բողոքներն այսօր նրա համար խնդիրներ չեն ստեղծում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա իրեն բավական ագրեսիվ պահում և չի պատրաստվում լսել ընդդիմության  պահանջները։

Հայերի մեծ մասը, իհարկե, չի աջակցում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը, բայց քաղաքական վերնախավն ընդհանուր առմամբ աջակցում է: Եվ հասարակ մարդիկ ոչինչ չեն կարող անել դրա դեմ»,- ասել է Վլադիմիր Բրուտերը։

Քաղաքագետի կարծիքով Հայաստանում բողոքի ցույցերը պայմանավորված են նրանով, որ հասարակությունը չի տեսնում երկրի ազգային շահերի պաշտպանություն։

«Ողջ հին թիմը, որը եղել է Փաշինյանից առաջ, քաղաքականապես լիկվիդացվել է, նրա  տեղում չկա այն նորը, որը կարող է պաշտպանել հասարակության շահերը։ Խոսքն այստեղ ոչ թե ռուսամետ ուղղվածության, այլ ընդհանրապես ազգային ուղղվածության մեջ է։

Հայաստանը շատ հեշտությամբ և առանց որևէ դիմադրության զիջեց իր բոլոր շահերը Ղարաբաղում և նրա շուրջը։ Եվ հիմա Փաշինյանը մարդկանց չի բավարարում, քանի որ նա հրաժարվել է ազգային շահերի մի զգալի մասից»,- նշել է Բրուտերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular