ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ո՞վ ասաց, որ բիրտ ուժ է կիրառվում. ՆԳՆ խոսնակ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ էլ եմ ասել, այսօր էլ եմ ասում՝ ներքին զորքերի ուժերին, ոստիկանությանը, հատուկ առանձնացված խմբին՝ հանդարտ մնացե՛ք, տղերք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, անդրադառնալով վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից իրականացված գործողություններին, լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։

«Ձեզ փչացնում են, փչացրել են, բայց դուք հնարավորություն ունեք վերականգնվելու։ Այս մարդիկ նաև ձեզ համար են պայքարում։ Ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդուն թշնամիների դեմ պայքարեիք, ոչ թե նրանց դեմ, ովքեր եկել են ձեզ էլ ազատագրելու»,-ասաց նա:

Մայիսի 9-ից սկսած` Սրբազանը գրեթե ամենօրյա ռեժիմով դիմում է ծառայություն իրականացնող ոստիկաններին, ապա նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ով Սրբազանի հարազատ Տավուշի մարզից է, ում անձմաբ ճանաչում է արքեպիսկոպոսը։ Նա Ղազարյանից պարզապես խնդրում է չփչացնել ոստիկաններին, հատկապես, որ արդեն իսկ որոշ չափով փչացրել են։ Հորդորում է ուժ չկիրառել, չանել անօրինական քայլեր՝ հիշեցնելով, որ պայքարը հենց ոստիկանների, ինչպես նաև ՆԳ նախարարի հայրենի մարզի ու հայրենիքի համար է։ Իսկ իրենց համար պայքարողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ։

1or.am-ը կապ հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե Վահե Ղազարյանը ի՞նչ կարծիք ունի Սրբազանի կոչի վերաբերյալ և արդյո՞ք անսալու է դրան։ Իրեն դիմում է իր եկեղեցին և մի Սրբազան, ում անձամբ ճանաչում է։ Իհարկե, պետք է նշել նաև, որ չնայած Սրբազանի կոչին, ոստիկանության գործողություններից այսօր ևս քաղաքացիներ են տուժել՝ որոշների համար Շտապ օգնություն է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժին, նույնիսկ լրագրողի ինքնազգացողություն է վատացել։

Նարեկ Սարգսյանը 1or.am-ի հարցին` հարցով է պատասխանում, իսկ ո՞վ ասաց, որ բիրտ ուժ է կիրառվում։
«Արդյո՞ք բիրտ ուժ չի համարվում, երբ մեկ հոգուն 8 ոստիկան է բերման ենթարկում, տեսախցիկները ֆիքսում են, թե ինչպես են հարվածում քաղաքացիներին՝ ոտքերով և բռունցքներով, ինչպես են հրում իր աշխատանքը կատարող օպերատորին և այլն։ Բայց այնուամենայնիվ հարցը վերաբերում էր Բագրատ Սրբազանի կոչին և Վահե Ղազարյանի արձագանքին»։ 1or.am-ի նման դիտարկմանն ի պատասխան` Սարգսյանն ասաց․ «Պարզապես բերման են ենթարկվում ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, որոշ դեպքերում էլ ծառայողական քննություններ են սկսված, ուրիշ այլ մեկնաբանություն չունեմ»։

Սարգսյանին կրկին հիշեցրինք, որ հարցը բացառապես վերաբերում էր Սրբազանի կոչին, որն ուղղված է Վահե Ղազարյանին։ Այս հարցով խոստացավ ավելի ուշ զանգահարել, հետադարձ զանգ լրատվականն այդպես էլ չստացավ, ինչպես նաև հետագա բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular