ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Բուրլայը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել կարդալ ՀԱՊԿ կանոնադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը դեռևս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, սակայն չի ցանկանում լինել «այդ կոտրված մեխանիզմի մաս»,  Al-Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար  Արարատ Միրզոյանը։

Դիվանագետն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի ինքնիշխան տարածք, ՀԱՊԿ-ի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքներն ու սահմանները, սակայն «երբ տեղի ունեցան այդ ներխուժումները, մենք պատշաճ պատասխան գործողություն չտեսանք կազմակերպության կողմից, որի անդամն ենք»:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Յան Բուրլայը «svpressa.ru»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը կարող է և պետք է զարգացնի հարաբերությունները Հայաստանի հետ որպես պետություն, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի այն իշխանության հետ, որն անընդհատ այս ու այն կողմ է ընկնում և  բացարձակապես չի հասկանում այդ համաձայնագրի էությունը:

«Նա ՀԱՊԿ-ի նկատմամբ պրիմիտիվ, սպառողական մակարդակի վերաբերմունք ունի: Ռուսաստանը և համաձայնագրի մյուս կողմերը պետք է ապահովեն Հայաստանի անվտանգությունը։ Պրիմիտիվիզմ: Դուք, պարոն Փաշինյան, երբևէ մտածե՞լ եք Ռուսաստանի Դաշնության անվտանգության մասին։

ՆԱՏՕ-ն շարժվում է դեպի ռուսական սահմաններ, դուք դրա դեմ բան ասե՞լ եք։ Մտքով էլ անգամ չի անցել: Պարզունակ ու թշվառ մտածողություն»,- պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։

Բուրլայը հիշեցրել է, որ համաձայնագիրն ինքնին բավականին մտածված է և մանրամասն։ Համաձայնությունը ձեռք է բերվել լուրջ դիվանագիտական բանակցությունների արդյունքում։ Իսկ «կոլեկտիվ անվտանգություն» արտահայտությունն ինքնին կարծես թե լրացուցիչ բացատրություն չի պահանջում։

«Ոչ միայն Հայաստանի, այլ նաև անդամ բոլոր երկրների անվտանգությունը։ Դե, կարդացեք կանոնադրությունը: Բայց չէ՞ որ կարող էր դիմել իր հայ եղբայրներին, օրինակ Ֆրանսիայում հզոր սփյուռք կա։ Կարելի էր ասել նրանց. տեսեք, թե ինչ է անում ձեր երկրի ղեկավարությունը, փորձեք ազդել, ճնշում գործադրել։ Բայց ոչ, բողոքները շարունակվում են, որ Ռուսաստանն է վիրավորել իրենց»,- հավելել է դեսպանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular