ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրողների միությունն այսօր կհայտարարի՝ միանո՞ւմ է շարժմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունն այսօր հայտարարություն է տարածելու՝ արդյո՞ք միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Տեղեկությունը 1or.am-ին հայտնեց Գրողների միության մեր վստահելի աղբյուրը:

Մի քանի տեքստ է գրվել գրողների միության նախագահի և մի քանի անդամի կողմից: Երբ հայտարարությունը պատրաստ է եղել հրապարակման, միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասել է, որ պետք է ձեռնպահ մնալ այն հրապարակելուց առնվազն մինչև մայիսի 9-ը:

Երբ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Սրբազանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու մեկ ժամ ժամանակ է տալիս, գրողների մեջ հակասություն է սկսվել, ոմանք սատարել, ոմանք էլ հրաժարվել են: Հայտարարությունն այդպես էլ ընդհանուրի անունից կազմել չի հաջողվել:

Էդվարդ Միլիտոնյանն էլ որոշել է, որ ինքը միայն իր անունից հայտարարություն կանի: Տեղեկությունը ճշտելու համար 1or.am-ը կապ հաստատեց Էդվարդ Միլիտոնյանի հետ, ով ասաց. «Գրողները 500-600 հոգի են, ես բոլորի անունից չեմ կարող հայտարարել` միանում են շարժմանը, թե ոչ:

Անձամբ իմ անունից այսօր կխոսեմ, բովանդակությունը չեմ մանրամասնի հիմա: Իմ կարծիքը կհիմնավորեմ իմ խոսքում ու էլ հարցեր չեն առաջանա»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ և պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի գրողների միության շենքի մասնավորեցումը:

Միլիտոնյանը և որոշ գրողներ այս առթիվ տարբեր քննադատություններ էին հնչեցնում՝ գործընթացը համարելով անթույլատրելի: Միլիտոնյանը 1or.am-ի հետ զրույցում նույնիսկ խոսել էր միությունը փակման տանելու և շենքը վաճառելու կառավարության հեռահար ծրագրերի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular