ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակաքարոզչությամբ իշխանությունն իրեն է վնասում, լավ է անում, թող շարունակի․ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության հրապարակում երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հստակեցրեց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանին ժամանակ տալով հրաժարական ներկայացնել։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ պահանջ չի փոխվել։ 

«Շարժման անդամները ժամանակ էին տվել դադարեցնել ապօրինի սահմանազատման գործընթացը և ակնհայտ էր, որ եթե իրենց պահանջներին պատասխան չհնչի, լինելու էր հրաժարականի պահանջ։ Սա սպասված և տրամաբանական պահանջ էր։ Հիմա գործընթացն ավելի քաղաքական բնույթ ստացավ, տեղափոխվում է խորհրդարան։ Իմպիչմենտի ճանապարհով են փորձելու հասնել այս իշխանության հեռացմանը։ Կարծում եմ, տրամաբանական է, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Պարզ էր, որ Նիկոլը հրաժարական չէր տալու»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։ 

Նա տեսնում է հաջողության հասնելու բոլոր հիմքերը և հուսով է, որ այդ հիմքերի վրա ճիշտ պատկեր կկառուցեն և գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Անդրադառնալով տարբեր մանիպուլատիվ թեզերին, որ տարածվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց․ «Կարծում եմ իշխանական թեզերը վաղուց արդեն չեն աշխատում, Սրբազանի պարագայում՝ առավել ևս։ Մարդիկ հասկանում են, որ Սրբազանի կերպարը, այն կերպարը չէ, որից մշտապես փորձել են խուսափել հանրային լայն զանգվածները։ Այդ հակաքարոզչությունն էլ, իմ կարծիքով, ի օգուտ Սրբազանի է, աշխատում է նրա օգտին։ Մենք երեկ տեսանք, թե ինչ վերաբերմունք ունեին քաղաքացիները Սրբազանի նկատմամբ։ Կարծում եմ, հակաքարոզչությամբ իշխանությունն իրեն է վնասում, լավ է անում, թող շարունակի»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular